Երեւան-Սեւան մայրուղում գտնվող պղնձաձույլ աղջկա՝ «Արձագանք» կոչվող արձանը բարբարոսության է ենթարկվել: Թիկնած աղջկա ձեռքն ու ոտքն գողացվել են: Հուշարձանի ճակատագրով կարծես ոչ մեկը Կոտայքի մարզում հետաքրքրված չէ:
Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Կամո Հովհաննիսյանի խոսքով, արձանը իրենց ենթակայության տակ չէ եւ չի կարող ոչինչ անել: Հակառակ դեպքում կդիմեր իրավասու ատյաններին:
Ոլորտի պատասխանատուն ենթադրում է, արձանը հատվածաբար քանդել ու տարել են որպես գողոն, քանի որ այն պղնձաձույլ է:
Բացի «Արձագանք»-ից, նման ջարդված ու թալանված կոթողներ կան, որոնք Սրանք էլ արժանացել թիկնած աղջկա ճակատագրին, քանի որ դրանք պետության կողմից պահպանվող միավորներ չեն: Մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետը, մասնավորապես առաջարկում է նման հուշարձանների տարածքում տեղադրել տեսախցիկներ: Դրանք սթափություն կբերեն բարբարոսներին, նաեւ ոստիկանները հեշտությամբ կգտնեն մեղավորներին:
Մանրամասները Աբովյան մարզային հեռուստաընկերության տեսանյութում`