Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Հայությունը մեկ մեխի է խփում

Փետրվար 04,2015 21:11

«Որպես պատմաբան, ես չեմ հիշում Հայոց պատմության ընթացքում մի դրվագ, որտեղ հայության բոլոր թևերը, կառույցները խփում են մի մեխի»,- ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, այսպես բնութագրեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդունված համահայկական հռչակագրիրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Հռչակագրի ընդունումը նա որակում է իբրեւ պատմական իրադարձություն:

Էդուարդ  Շարմազանովի գնահատմամբ, այդ փաստաթուղթը հայ ժողովրդի երազանքների, նպատակների, պահանջատիրության և հայրենատիրության ծրագիրն է, որտեղ հղում է կատարվում ՄԱԿ-ի երկու հռչակագրերին, հղում է արվում պատմական այն փաստին, որ դեռևս 15թ-ին Անտանտի պետությունների կողմից ընդունվել է հայտարարություն: Այդ փաստաթղթերում 1915 թվականի դեպքերը համարվել են մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն:

Էդուարդ Շարմազանովը կարեւոր է համարում նաեւ այն, որ հռչակագրում հղում է արվում Սևրի պայմանագրին և Վուդրո Վիլսոնի իրավական վճռին: Նա կարծում է, որ այդպիսով փաստվում է, որ ժամանակի հզոր խաղացողները հստակ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտո says:

    Շարմազանով, բայց դու հայ ե՞ս: Ազգանվանդ հետ ինչ-որ չի բռնում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728