Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Մենք կանգնած ենք պատմության եղծման փորձի առաջ»

Փետրվար 04,2015 21:06

«Դեմ եմ մեծն Շիրազի խոսքին, որ սա հավերժասուգ է»,- փետրվարի 4-ին Թեքեյան կենտրոնում «Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի» կազմակերպած ժողովի ընթացքում հայտարարեց աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Նա համարում է՝ եթե ցեղասպանությունը տեղի ունենար ինչ-որ մի ժամանակ եւ այլեւս չկրկնվեր, ապա հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ անդրադարձ կատարվեր այդ երեւույթին, սակայն ցեղասպանությունը շարունակվում է մինչեւ այսօր. «Այսօր նույն տարածաշրջանում՝ Մերձավոր Արեւելքում, տեղի են ունենում նույնպիսի զանգվածային ջարդեր, նույնպիսի անտարբերություն, ցեղասպանությունը մուտք է գործել մեր հարեւան տարածքները, բայց այնուամենայնիվ, աշխարհի արձագանքն այս ամենին բավականին զարմանալի է: Պատկերացնել, որ տեղի է ունեցել ցեղասպանություն եւ այլեւս չի կրկնվելու դա ամենամեծ կեղծիքն է մարդկության պատմության մեջ»:

Վարդան Խաչատրյանը կարծում է, որ եթե չպատկերացնենք, որ անպատժելիությունը նոր հավակնություններ է ծնում, ապա իրավիճակը նույնն է մնալու. «Որովհետեւ գոյություն ունեն ցինիկ քաղաքական էլիտաներ, որոնք պարզ, անհոգի հաշվարկով այս գործիքը պարբերաբար խաղի մեջ են դնում: Ժողովրդի վերաբերմունքը ցեղասպանության իրականացման չի կարող լինել դրական. ժողովրդները բացասաբար են անդրադառնում դրան: Թուրքիան փորձել է հերքել, պահել է բացառիկ ֆինանսավորմամբ ինստիտուտ, որը զբաղվում էր միայն մի բանով՝ հերքում էր հայերի ցեղասպանության գոյությունը: Զարմանալի է, որ Թուրքիան վերջերս հրաժարվել է այդ տեսակետից, եւ ինստիտուտի աշխատակիցները հրաժարական են տվել՝ ի նշան բողոքի, որ գրեթե հարյուրամյակ տեւած իրենց գործունեությունը ավարտվել է ոչնչով»:

Նա համարում է, որ այդպիսով թուրքական իշխանությունները փորձում են կոսմետիկ միջոցներով քաղաքական լուծում տալ: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության դեմ բարձրացրած ալիքով թուրքական իշխանությունները լռեցրել են այդ երկրում տեղ գտած հույների, ասորիների, քրդերի եւ այլ ազգային փոքրամասնությունների ոչնչացումը. «Մենք կանգնած ենք պատմության եղծման փորձի առաջ, այսինքն՝ փորձում են Հայոց ցեղասպանությունը փակել Գալիպոլիի ճակատամարտի նշմամբ, որը խորհրդաբանական ձեւակերպման տակ է մտցված, որ սա համընդհանուր հաշտության գրեթե ծիսակարգային արարողություն է լինելու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728