Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Տո խելոք ջան, քո ի՞նչ խելքի գործն է դա»

Փետրվար 04,2015 20:51

«Տո խելոք ջան, քո ի՞նչ խելքի գործն է դա, այլ երկրի քաղաքացին ի՞նչ իրավունք ունի այլ երկրի տրամադրություններ տարածելու այլ երկրում»,- այսօր, լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` Հիմնադիր խորհրդարանի անդամներից մեկի այն հայտարարությունը, թե գնում էին Արցախ` հակառուսական տրամադրություններ տարածելու: Հայաստանի հանրապետական կուսակցությունն անթույլատրելի է համարում, որ հայաստանյան ներքաղաքական խնդիրներին, տարբեր ուժերի ներքաղաքական ու ներհայաստանյան ծրագրերին մասնակից են դարձնում Արցախի հանրապետությունը, ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո ներկայացնելով օրերս Բերձորում տեղի ունեցածի առիթով կուսակցության պաշտոնական տեսակետը:

Նա տեղեկացրեց, որ նիստի ժամանակ քննարկվել են ներքաղաքական ու ներկուսակցական տարբեր հարցեր:  Ու խնդիրներ: «Արցախը դե ֆակտո անկախ հանրապետություն է՝ իր ընտրված նախագահով, ԱԺ-ով, սահմանադրությամբ, և հայաստանյան խնդիրներին ներքաշել Արցախը, մեղմ ասած, ճիշտ չէ»,- ասաց նա` հավելելով. «Երբեք մենք մեր խնդիրներն Արցախ չենք տարել, այնտեղ չենք ներկայացել որպես այս կամ այն կուսակցության անդամ, ներկայացել ենք որպես օրենսդիր մարմնի անդամ: Տեղի ունեցածը տհաճ է, ու նրանք անում են քայլ, որը ՀՀ-ի դեմ է: Ի՞նչ գործ ունեին Արցախում, պայքարում ես, արի, օպերայում պայքարի»:

Լրագրողների խնդրանքին` մեկնաբանել ԼՂՀ ոստիկանության գործողությունները, ՀՀԿ-ի խոսնակն ասաց, որ Արցախի ոստիկանության տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասված է ու ինքն ավելացնելու ոչինչ չունի:

Նա նաեւ ծիծաղելի որակեց դեպքից հետո հնչած պահանջը` Արցախի բարձրաստիճան իշխանության հրաժարականի մասին. «Հրաժարականների հարցը ծիծաղելի է, անհեթեթ ու անլուրջ հայտարարություններ են, անթույլատրելի է, բարոյական չէ, երբ որևէ մեկը անկախ իր դիրքից, անկախ նախկինում ունեցած ծառայություններից ներհայաստանյան խնդիրները տանում է Արցախ»:

Նա նաեւ «մարազմատիկ» ու Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնող է որակում այն հայտարարությունները, որ իննսունականներից հետո Արցախն անկախ պետություն չէ: Այս իմաստով նա պատահական չի համարում, որ Ազգային ժողովի և ոչ խորհրդարանական որևէ մի ուժ չսատարեց Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Տո խելոք ջան, բա էդ այլ երկրի քաղաքացին ինչո՞ւ է պարտավոր այլ երկրի բանակում ծառայել: Անկախ երկիր է, չէ՞, տո խելոք ջան, Արցախ կոչվածը, դե ինքն էլ թող իր քաղաքացիներից բանակ կազմի: Ինչ գործ ունի ՀՀ քաղաքացին անկախ Արցախում: Տո խելոք ջան, ինձ չի հետաքրքրում, ոչ քո Արցախը, ոչ էլ քո քաղաքականությունն ու բարոյախրատական զրույցները: Թե կարո՞ղ ես, տո խելոք ջան, ինձ միայն էս ասա, թե ինչո՞ւ պիտի քո ասած օպերայի մոտ բնակվողը բանակ գնա այդ դե ֆակտո կայացած սուպեր պետություն ԼՂՀ: Ասա հլը, տո խելոք ջան, թե ինչո՞ւ պիտի այդ դե ֆակտո կայացած սուպեր պետություն ԼՂՀ-ի պատճառով, իմ պետություն ՀՀ-ն խնդիրներ ունենա Ադրբեջանի հետ: Դե խոսա, տո խելոք ջան:

  2. LEVNAM says:

    Տո ինչ խելոք իսկական խելառ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728