Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քաղաքացի լինելու դեպքում նույնպես կպայքարեի. Ֆատիհ Ակին. МК

Փետրվար 04,2015 20:22

Ցեղասպանության մասին «Սպի» ֆիլմի ռուսական առաջին ցուցադրությանն ընդառաջ թուրք ռեժիսոր Ֆատիհ Ակինը «Մոսկովսկի Կոմսոմոլեց»-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե Գերմանիայի քաղաքացիության փոխարեն, նա Թուրքիայի քաղաքացիություն ունենար, նույնպես կպայքարեր անարդարությունների դեմ:

«Երբ անցած տարի սկսվեց Գեզի այգու ցույցերը, ես չէի կարող միանալ նրանց, որովհետև նկարահանումներով էի զբաղված: Բայց ես իրադարձություններին հետևում էին Թվիթերում և Ֆեյսբուքում, ու նույնիսկ մի քանի բաց նամակներ եմ գրել թերթերի համար», – ասել է ռեժիսորը՝ ավելացնելով, որ նա այլևս սոցիալական կայքերից չի օգտվում:

Ակինը պատմել է, որ «Սպի» ֆիլմի առաջին հատվածը Հորդանանում նկարահանելու որոշումը կապված չէ Թուրքիայի արգելքների հետ.

«Իրական պատճառը գնացքներն են: Հորդանանում նրանք նույն տեսքն ունեն, ինչ 100 տարի առաջ: Այդպիսի գնացքներ այսօր չկան ո՛չ Թուրքիայում, ո՛չ Մարոկկոյում», – ասել է նա:

Անդրադառնալով ֆիլմի երկրորդ մասին, որտեղ գլխավոր հերոսը իր աղջիկներին գտնելու համար ճանապարհորդության է մեկնում՝ Ակինն ասել է, որ ինչ-որ չափով այն նաև իր մասին է. «Իմ նախորդ բոլոր ֆիլմերն ինչ-որ չափով հերոսի A կետից դեպի B կետը ճանապարհորդության մասին են, որի ընթացքում նա այլ մարդ է դառնում: Այն ինչ-որ չափով նաև իմ պատմությունն է, որովհետև իմ ծնողները 60-ականներին լքել են Թուրքիան, իսկ ես մեծացել եմ Գերմանիայում: Արտագաղթի գաղափարը որոշակի է ինձ համար, ինչպես և իմ հերոսի համար, որը Մերձավոր Արևելքից մեկնում է Հյուսիսային Ամերիկա: Եվս մեկ կարևոր հանգամանք, որը նրան ստիպեց շարժվել տեղից՝ այլ բան է, երբ ինքդ քեզ համար ես ապրում, և լրիվ այլ, երբ հայտնվում են երեխաներդ: Քո կյանքը նույնն է մնում, սակայն հայտնվում են  այլ առաջնահերթություններ և կյանքի նոր կողմեր», – ասել է Ակինը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728