Լրագրողի հարցին, թե հայտնի է, որ Դուք երկու անգամ Ժիրայր Սեֆիլյանի տուն եք այցելել և հորդորել ավտոերթ չանել Արցախում, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես իմ մարտական ընկերներին մշտապես հանդիպել եմ ու հանդիպում եմ, որոնց մասին բոլորն էլ գիտեն: Մենք խոսում ենք համագործակցության մասին, ճիշտ որոշումներ ընդունելու մասին, ճիշտ ուղղորդելու մասին, որպեսզի այսպիսի սխալներ չլինեն»:
Մանրամասն՝ Ա1+ի տեսանյութում: