Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե կրթություն ունենայի, ձեր տեղը նստած կլինեի»,- Կարինե Հարությունյանը` փաստաբան Հայկ Ալումյանին

Փետրվար 04,2015 19:25

Բուդաղյանների գործով դատական  նիստում ցուցմունք տվեց վկա Կարինե Հարությունյանը, որն ոաշխատում է Սուրիկ Խաչատրյանի տանը: Նա իր ցուցմունքում ասաց, որ աղմուկ լսեց, դուրս եկավ, մեքենա էր կանգնած, որի մոտ  զրուցում էին տղաները: Հետո «Ժիգուլի» մակնիշի սպիտակ մեքենա եկավ, որից դուրս եկած Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ հնչեցրեց, շատ վատ բառեր էր ասում: Հրացանը վերցրած ասում էր` սպանելու եմ, Դեզոյի ցեղին վերացնելու եմ, հետո քաշքշոցներ` 2 եղբայրների միջև: Ավոն ասում էր` Լորետ քույրիկն է, ամեն ինչ լավ է: Հետո կրակոցներ: Նիկոլը թե` Կարինե` մեռա, մեռա:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի այն հարցին, թե` երբ Ավետիքը մեքենայից իջավ, զենք կա՞ր ձեռքին, Կարինե Հարությունյանտ պատասխանեց` չի հիշում, նույնիսկ երեկվա կերած հացը չի հիշում, եթե այդ հարցը 2013 թ. հունիսի 2-ին տար, կպատասխաներ, հիմա չի հիշում:

Հայկ Ալումյանը տարբեր տեսանկյուններից հարցեր էր ուղղում Կարինեի Հարությունյանին, պարզելու, թե Ավետիքի մոտ զենք կա»ր, թե` ոչ: Այստեղ վկան թե` թե կրթություն չունեմ, չեմ կարող պատասխանել, եթե կրթություն ունենար, Հայկ Ալումյանի տեղը նստած կլիներ:

Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` հրապարակելու Կարինե Հարությունյանի 2013 թ  հունիսի 2-ին նախաքննական մարմնին տված ցուցմունքը: Այդտեղ նա չի նշել, որ Ավետիքի մոտ զենք կար: «Ինչո՞ւ հիմա հիշեցիք»,-հարցրեց Հայկ Ալումյանը: «Կարող է՝ ասել եմ, չեն գրել, այդ պահին չեմ հիշել»,-եղավ Կարինե Հարությունյանի պատասխանը:

Հայկ Ալումյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին` ցուցադրելու դեպքի իրեն հետաքրքրող հատվածից, որից նա հարցեր ուղղեց Կարինե Հարությունյանին:

Դատարանում ցուցմունք տվեց գործով վկա Լարիսա Բարխուդարյանը, որը տուժող Լորետա Բարսեղյանի քույրն է:

Իսկ վկա Արման Հակոբյանը, որն Արտակ Բուդաղյանի բարեկամն է, ցուցմունք տալուց հրաժարվեց, ասելով, որ ցուցմունք կտա միայն փաստաբանի ներկայությամբ:

Նիստին չներկայացած, սակայն  բժշկի տեղեկանք ուղարկած Նիկոլայ Աբրահամյանը, եթե հաջորդ նիստին էլ չներկայանա, ապա դատարանը ստիպված կլինի նրան բերման ենթարկել:

Նիստի վերջում Արտակ Բուդաղյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ, ասելով,  բուժման նպատակով փետրվարի 8-20-ը պետք է բացակայվի Հայաստանից: Ուստի խնդրեց թույլտվություն: Դատարանը բավարարեց նրա խնդրանքը:

Հաջորդ նիստը կկայանա Կապանում:

 Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728