Ֆուտբոլի աշխարհի 2020 թվականի առաջնության կազմակերպիչ երկրի ֆուտբոլային չինովնիկները ցանկանում են, որպեսզի տանը կայանալիք առաջնությանը իրենց երկրի հավաքականը նախապատրաստի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Քաթարի ֆուտբոլի ֆեդերացիան այդ նպատակով մտադիր է մասնագետին ձեռք բերել արդեն 2016 թվականին:
Լրատվամիջոցներն այդ առիթով սկսել են հիշել «Բավարիայի» երկրպագուների հետ հանդիպումը, որտեղ մարզիչը ներկայիս ակումբի հետ իր աշխատանքի մասին խոսում էր անցյալ ժամանակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Getty Images-ի