ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Վանաձորի ավագանուն և քաղաքապետին ներկայացվել էր Գյումրու ոճրագործության մեջ մեղադրվող Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայող Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով Վանաձոր համայնքում իրականացված ստորագրահավաքի արդյունքները և առաջարկ՝ հանդես գալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ավագանու ուղերձով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ավագանուն ներկայացվեց նաև ուղերձի նախագիծը, սակայն Վանաձորի քաղաքապետը 2015 թ. փետրվարի 4-ի պատասխան գրությամբ հայտնեց, որ Վանաձորի ավագանին ուղերձով հանդես չի գա և կբավարարվի միայն Գյումրու ոճրագործության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ