Եկող տարվանից շախմատասերները մի նոր գերմրցաշարի հետեւելու հիանալի առիթ կունենան:
«Ոսկե լիգա»՝ 1 միլիոն ֆունտ մրցանակային հիմնադրամով: Այն մտնելու է «Գրան պրիի» օրացուցային պլանի մեջ: Անցկացվելու է չորս մրցաշար՝ Ստավանգերում, Սենթ-Լուիսում, Լոնդոնում եւ, հնարավոր է, Ջակարտայում: Մրցաշարերին մասնակցելու են միայն համաշխարհային վարկանիշային դասակարգման առաջին տասնյակում տեղ զբաղեցրած շախմատիստները եւ մեկական հոգի կազմակերպիչներից:
Մրցաշարը, ըստ լրատվամիջոցների ունեցած նախնական տեղեկությունների, անցկացվելու է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հովանու ներքո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ rus.delfi.ee-ի