Փետրվարի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ միասին ներկա գտնվեց Չեխիայի Մորավո-Սիլեզյան եկրամասի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում անցկացվող «Լեռնային Ղարաբաղ. երկիր,որն աշխարհը մոռացել է» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին:
«Կապիտոլա» գրատանը անցկացվող ցուցահանդեսը, որի հեղինակն է հայտնի չեխ լուսանկարիչ Լադիսլավ Վետվիչկան, գործում է այս տարվա հունվարից: Հեղինակը բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և իր լուսանկարների միջոցով չեխ հանդիսատեսին է ներկայացնում Արցախի ժողովրդի կյանքը: Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել, բազմաթիվ տեղաբնակներ և քաղաքի հյուրեր այցելել և հետաքրքրությամբ ծանոթացել են ներկայացված նյութերին:
ՀՀ ԱԳՆ