Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարը`Բերձորի միջադեպի մասին

Փետրվար 04,2015 17:25

«Ցավում եմ, որ նման դեպք ունեցանք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը`պատասխանելով օրերս Բերձորում տեղի ունեցած Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ ԼՂՀ ոստիկանների միջեւ տեղի ունեցածին: Հովհաննես Մանուկյանը հույս ունի, որ համապատասխան քննությունը, որը պետք է իրականացվի, որոշակի պարզաբանում կմտցնի:

Լրագրողներից մեկի հարցին`իսկ ինչպե՞ս է գնահատում ԼՂՀ ոստիկանության գործողությունները, նախարարը պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատել առանց կոնկրետ փաստերի»:

Դիտարկմանը, որ տեսանյութ է հրապարակվել, նախարարը հակադարձեց. «Ես տեսանյութով չեմ կարող որևէ գնահատական տալ, ես փաստերով պետք է գնահատեմ, իսկ փաստերը միայն տեսանյութը չէ»:

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև դերասան Վարդան Պետրոսյանի դատավճռի և քրեական հեղինակությունը՝ «Զապին» ազատ արձակելու վերաբերյալ հարցերին՝ նշելով, որ դեպքերի մեջ զուգահեռ չպետք է անցկացնել. «Դրանք շատ տարբեր հարցեր են, բացարձակ տարբեր հարթություններում և տարբեր հիմք ունեցող խնդիրներ են: Դրանք միմյանց հետ համեմատել չի կարելի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728