Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. «Ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է «Ուլիս» հրավիրվեր

Փետրվար 04,2015 17:16

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը դեմ է, որ ազգությամբ ադրբեջանցի ֆուտբոլիստ Շամիլ Կուրբանովն ընդգրկվել է Հայաստանի առաջնության առաջատար «Ուլիս» թիմի կազմում:

Ս. Բեգլարյանն ասում է, որ Կուրբանովը խաղացել է Ադրբեջանի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների կազմում:

Բեգլարյանի կարծիքով` անթույլատրելի է Հայաստանի թիմերում շուրջ 80 լեգեոներների ընդգրկումը, երբ շատ հայ ֆուտբոլիստներ դուրս են մնացել Հայաստանի ակումբների ուշադրությունից:

Նա հիշեցնում է, որ շախմատի Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է հանդես գալ Ծաղկաձորում կայանալիք շախմատի աշխարհի թիմային առաջնությունում:

Նշենք, որ Շ. Կուրբանովը ծնվել 1993թ. Ռուսաստանում, նա Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի ֆուտբոլային ակադեմիայի սան է, հանդես է գալիս պաշտպանի դիրքում:

Ի դեպ, Ս. Բեգլարյանը «Միկա » թիմի նախկին հարձակվող Նարեկ Բեգլարյանի հայրն է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    Դու էլ հո թուրք չես թող գա խաղա: Վերջի -վերջով այս երկու ազգերը պիտի հաշտվեն թե դարերով պիտի կռվեն..

  2. Տիգրան says:

    Թուրք չես-ի հարցը չի, թող խաղա, թող բոլորը խաղան..մենակ թե իմ երկիրը մաքսազերծում է Մերսեդեսը, իբր տեղական արտադրողի (հա-հա-հա) շահերը պաշտպանելով, իսկ էն, որ լիքը հայ տղաներ չեն կարողանում ֆուտբոլ խաղալ, ու դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Մարդուն ո՞նց մաքսազերծեն, չէ՞:
    Իսկ Նարեկը, արտակարգ ֆուտբոլիստ էր, շատ լավ ֆուտբոլիստ, բայց ցավոք դա չնկատվեց:

  3. Բացարձակ ճշմարտություն է Բեգլարյանի ահազանգը:Հակաճառողներին պետք է ուղարկել սահմանի բերան,որ հասկանան այս մարդու,հիանալի գրողի,սահմանի պահապան ազատամարտիկի մտահոգթյունը:Իսկ հրաշալի ֆուտբոլիստ Նարեկի մասին բարբաջանքներ մի տարածեք.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728