Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Տիգրան Խզմալյանին հրավիրել են ՀՔԾ, բայց չեն ընդունում

Փետրվար 04,2015 16:57

Այսօր Հիմնադիր խորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն`հունվարի 15-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց տեղի ունեցածի առիթով:

Հիշեցնենք, խոսքը վերաբերվում է Գյումրիում, Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո տեղի ունեցած ակցիային, որի ժամանակ ոստիկանները քաշքշել էին ցուցարարներին ու բերման էին ենթարկել:

Տիգրան Խզմալյանը ներկայացել է ՀՔԾ`ծանուցագրում նշված ժամին`16.00-ին, սակայն, մինչ այժմ նա ներս չի հրավիրվել: «Ասացին, որ քննիչը զբաղված է, ինչ-որ առերեսում է ընթանում, բայց ծանուցագրում նշված ժամից 45 րոպե է անցել, ես էլ վատառողջ եմ: Եթե մի 10-15 րոպեից չհրավիրեցին, պատրաստվում եմ զանգել եւ ասել, որ այլեւս չեմ կարող սպասել, թող ուրիշ օր ժամանակ գտնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Խզմալյանը Հիմնադիր խորհրդարանի անդամ չի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728