Անցած տարվա սկզբին Բրատիսլավայում կողոպտել էին ոսկերիչ Թագվոր Սպարտակյանի խանութն ու սպանել նրան, ինչպես նաև վիրավորել երկու հոգու: Փետրվարի 3-ին դատարանը վճռել է 19 տարվա ազատազրկմամբ պատժել հանցագործին, հայտնում է «Սլովակ Սպեկտատոր»-ը:
66-ամյա Սպարտակյանը մահացել է 2014թ. հունվարի 14-ին, երբ 53-ամյա Ժան Կ.-ն փորձում էր կողոպտել քաղաքի կենտրոնում գտնվող նրա խանութը: Նա վիրավորվել էր թևից ու մահացել ստացած վերքի արյունահոսությունից:
Ժան Կ. կրակել էր նաև Սպարտակյանի կնոջ՝ Ռոզալիայի գոտկատեղին: Վնասվել էր նաև կնոջ ականջն ու գլուխը:
Հանցագործը, որը կողոպուտի համար նախկինում երկու անգամ դատապարտվել էր, դատարանում զղջացել է իր արարքի համար և ներողություն խնդրել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ