Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիական միությունում ռոումինգը կարող է զրոյացվել. ItTrend

Փետրվար 04,2015 16:35

Մոտակա 4-5 տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգը կարող է հանվել։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովը։ Հաղորդում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Ալդաբերգենովի խոսքով՝ ԵՏՄ երկրներում միջպետական ռոումինգի գների վերաբերյալ հետազոտություն է անցկացվել, իսկ մինչև տարվա վերջ կքննարկվեն միության երկրների բջջային օպերատորների հետ ռոումինգի գների նվազեցմանն ուղղված միջոցները:

Ալդաբերգենովն ընդգծել է, որ ռոումինգի զրոյացումը շահավետ կլինի ոչ միայն սպառողներին, այլ նաև բջջային օպերատորներին: Բացի այդ՝ Եվրամիության փորձը ցույց է տալիս, որ միջպետական ռոումինգից հրաժարվելու դեպքում օպերատորների ծառայությունների ծավալն ու շահույթը զգալիորեն կմեծանան։

«2015-ի գարնանը Մոսկվայում կստորագրվի ոումինգի զրոյացումը նախատեսող առաջին համաձայնագիրը»,- ավելի վաղ հայտնել էր Բելառուսի կապի ու տեղեկատվայնացման փոխնախարար Դմիտրի Շեդկոն։

ItTrend

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728