Հայ եպիսկոպոս Սուրբ Բարսեղի տոնին ամեն տարի կաթոլիկներն օրհնում են իրենց կոկորդները:
Ինչպես գրում է «Նյու Ջերսի» պարբերականը, ԱՄՆ Տրենտոն քաղաքի Սրբազան Սիրտ եկեղեցու այցելուները փետրվարի 3-ին մասնակցել են Սուրբ Բարսեղի տոնի արարողությանը, որի ժամանակ կոկորդին երկու հատ մոմ են սեղմում և օրհնում այն՝ կանխելու կոկորդի հիվանդությունները:
Ըստ ավանդության, Սուրբ Բարսեղը մահից փրկել է մի տղայի, որի կոկորդում ձկան փուշ էր խրվել:
Հայտնի է, որ հայ հոգևորականն ապրել է Սեբաստիայում 3-4-րդ դարերում: 316թ. քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների ժամանակ նրան գլխատել են:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ