Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի դեսպան. «Պարզից էլ պարզ է, որ ապրիլի 24-ին Ֆրանսուա Օլանդը լինելու է Հայաստանում»

Փետրվար 04,2015 16:21

«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան որոշում է, թե ինչ ամսաթվով պետք է կազմակերպի այս կամ այն հիշատակման արարողությունը: Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում որ երկրին հրավիրել իր կազմակերպած միջոցառմանը: Միակ բանը, որ կարող եմ ասել՝ այն է, որ կարող եմ հստակ ասել, թե պարզից էլ պարզ է, որ Ֆրանսուա Օլանդը ապրիլի 24-ին լինելու է Հայաստանում»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:

Նա նշեց, որ 2015-ի օրակարգում երեք կարեւոր հարցեր կան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից, Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողով եւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Գագաթաժողովի մասին դեսպանն ասաց. «Կփորձենք կոնկրետացնել Հայաստանի-ԵՄ հարաբերությունների զարգացման առաջնահերթ ուղղությունները»:

Նա անդրադարձ կատարեց նաև Ֆրանսիայում` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը ու նշեց. «Թիրախ ընտրված էր ոչ միայն Ֆրանսիան, այլև իրական էր նաև կարծիք հայտնելու, ազատ արտահայտվելու ազատությունները, որոնք մեզ համար շատուշատ ավելի թանկ են»:

Պարոն դեսպանն իր ասուլիսին խոսեց նաև հայ-ֆրանսիական գործարար, առևտրային հարաբերությունների մասին: Նա նշեց, որ մայիսին ՀՀ-ում կանցկացվի ֆրանսիական գործարարության շաբաթ: Հարցին` արդյոք ԵՏՄ անդամակցությունը չի՞ խոչընդոտի այդ հարաբերություններին, պարոն դեսպանն ասաց. «Չեմ կարծում, որ անդամակցությունը ազդեցություն թողած լինի ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա: Առևտրային տեսանկյունից ԵՏՄ անդամակցությամբ ՀՀ ստանձնած պարտավորությունները շատ ավելին են, բայց, այդուհանդերձ, այդ պարտավորություններով հանդերձ կան ճյուղեր, որտեղ հնարավոր է ԵՄ-ՀՀ մակարդակով ծավալել համագործակցություն: Բայց, օրինակ, էներգետիկայի ոլորտը ԵՏՄ ստանձնած պարտավորությունների ցանկում է և երևի թե այս ոլորտում հնարավորությունները համագործակցելու այդքան էլ շատ չլինեն»:

Դառնալով «Քարֆուր» ցանցի բացմանը, պարոն դեսպանը պարզաբանեց. «Առաջին «Քարֆուր» սուպերմարկետը կբացվի մարտի սկզբներին: Ինչ վերաբերում է ապրանքատեսականուն, ապա այդ մասին Քարֆուրի պատասխանատուներն ավելի հստակ կասեն, սակայն նրանք հակված են աշխատել տեղացի արտադրողների հետ»:

ՀՀ-ԵՄ նոր փաստաթղթի ստորագրման հավանականության մասին, պարոն դեսպանն ասաց. «Դեռ սահմանված չէ, թե ինչ անվանում կունենա այդ փաստաթուղթը, փորձագետների մակարդակով բազում հանդիպումներ են տեղի ունենում թե՛ Երևանում, թե՛ Բրյուսելում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728