«Ստեղ պիտի լիներ`մենք բոլորս Իշխան Զաքարյան ենք»,- խորհրդարանում նման հումոր արեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն, որը լրագրողների հետ ունկնդրում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի որտե՞ղ լինելու մասին քննարկումները:
Արմեն Աշոտյանին նման հումորի դրդեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ելույթը:
Այդ պահին տիկին Զոհրաբյանն ասում էր, որ ԲՀԿ-ն Իշխան Զաքարյանին կհրավիրի խորհրդարան եւ կփորձի նրանից ստանալ հարցի պատասխանը, թե ի՞նչը կամ ո՞վ է նրան խանգարել`ՎՊ-ի հաշվետվությունը ներկայացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ