Փետրվարի 4-ին, ժամը 11.30-ի սահմաններում Մովսես գյուղի այգիներում կատարվող գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ ադրբեջանական կրակից վիրավորվել է այդ գյուղի բնակիչ, 1931թ. ծնված Լեւոն Հովակիմի Անդրեասյանը: Ադրբեջանցի դիպուկահարի գնդակը դիպել է նրա ծնկին:
Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի խոսքերով` վիրավորին տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, նա տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ: Գյուղապետի վկայությամբ` քանի որ ծնկի վնասվածքը բաց վերք է, ծերունուն հետագա բուժման համար տեղափոխել են Երեւան:
Լ. Անդրեասյանը 2 տղա, 2 աղջիկ ունի, տղաները բնակվում են Երեւանում,աղջիկներից մեկը`Մովսեսում, մյուսը` Ռուսթավի քաղաքում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ