Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ն առաջարկում է վերակառուցել դոլարային վարկերը

Փետրվար 04,2015 15:19

Երեկ, հայտարարությունների ժամին, ՕԵԿ-ական պատգամավորները հայտարարել են, որ շրջանառության մեջ են դնում օրենքի նախագիծ, որով նախատեսվում է տարադրամով տրված վարկերի վերակառուցում:

Այսօր, խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը մի քանի հիմնավորումներ բերեց առ այն, թե ինչի՞ է պետք այժմ կարգավորել հարցը: Նա հիշեց, որ այս պահին բանկերը դրամով վարկեր չեն տրամադրում: Դրանից բխող առաջին վտանգը Մհեր Շահգելդյանը համարում է դրամի արժեզրկումը:

Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի, դրամով եւ եվրոյով ստացած վարկերի արդյունքում մեր քաղաքացիները կորցնում են իրենց գումարների 40 տոկոսը:

Նա նաեւ պաշտոնական տվյալներ բերեց, որոնք փաստում են, որ Հայաստան մտնող տրանսֆերտները, ֆինանսական շուկայի վերջին զարգացումների արդյունքում, 15-20 տոկոսով պակասել են: ՕԵԿ-ական պատգամավորի համոզմամբ, այս թիվն իրականում ավելի մեծ է:

Հաջորդ վտանգը, որը տեսնում են ՕԵԿ-ում, այն է, որ մարդիկ սնանկանում են ու չեն կարողանում վճարել հիպոթեկային վարկերը: Ըստ բանախոսի, դա կվտանգի անշարժ գույքի ողջ շուկան, քանզի երբ մարդիկ չկարողանան վճարումներ կատարել, պետք է փորձեն հնարավորինս մատչելի գներով վաճառել ձեռք բերած բնակարանները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728