Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը միայն «Վիեննայի փաստաթղթի» դրույթները չի խախտել

Փետրվար 04,2015 14:44

«Դժվար է Ադրբեջանի վարքագծում կանոնավորության, սահմանված կարգերին հավատարիմ լինելու մասին խոսել և ինչ-որ ակնկալիքներ փնտրել»,- լրագրողների հետ հանդիպմանը «Դիալոգ» ակումբում անդրադառնալով հարցին, արդյոք Ադրբեջանը չի՞ խախտում «Վիեննայի փաստաթղթի» դրույթները և անցկացնում է օպերատիվ-մարտավարական զորավարժություն` առանց Հայաստանին տեղյակ պահելու, ինչպես նախատեսված է փաստաթղթում, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Նա նաև վկայակոչեց «Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրերը», որոնց համաձայն` յուրաքանչյուր երկրի համար որոշակի չափաբաժին (քվոտաներ) է սահմանված տանկերի, հրետանիի, ընդհանրապես սպառազինության առումով:

Պարոն Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից բազմակի անգամ խախտվել են այդ բոլոր քվոտաները. «Ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ այն երկրից, որն ամեն օր պատրաստ է իրականացնել դիվերսիա, որը երիտասարդներին դաստիարակում է հայատյաց ոգով, որի հերոսները քնած մարդուն կացնահարող են»:

Պարոն Հարությունյանն ասաց, որ զորավարժությունները չեն կարող աննկատ լինել, ու մեր համապատասխան ծառայությունները արձանագրել են այդ փաստն ու իրազեկել բանակի ղեկավարությանը, և գլխավոր շտաբը համապատասխան հետևություններ կանի դրանից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728