Փետրվարի 4-ից 6-ը Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի՝ տարածքում
ընթացող շինարարական աշխատանքների պատճառով: Փետրվարի 7-ից կենդանաբանական այգին սովորականի պես բաց կլինի 10:00-ից 17:00:
Վերջին ամիսներին Երևանի կենդանաբանական այգու տարբեր հատվածներ
բարեկարգվում են՝ ի հայտ բերելով ժամանակակից բազմագործառույթ կառույցներ:
Այժմ այգում կառուցվող ամենակարևոր շենքերից է կենդանաբուժական կլինիկան:
Վերանորոգման է ենթարկվում նաև աշտարակ-թռչնարանը, որը շուտով կվերածվի
տոմսարկղեր և տեղեկատվական կենտրոն մեկտեղող մուտքային համալիրի:
Խորհրդային ժամանակաշրջանից մնացած կենդանիների փոքրիկ խցերին աստիճանաբար
փոխարինելու կգան ընդարձակ ազատավանդակները: Այս տարի Երևանի
կենդանաբանական այգում կբացվի նաև Հայաստանում առաջին ներառական
խաղահրապարակը՝ հասանելի բոլոր կարողությունների երեխաների համար:
Երևանի կենդանաբանական այգի