Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՔԾԽ նախագահը կրտսեր պաշտոնների զբաղեցման հավաստագրեր հանձնեց թեստավորման հաղթողներին

Փետրվար 04,2015 13:58

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպեց քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների հավակնորդների թեստավորման` այս տարվա առաջին փուլին մասնակցած և հաղթած մի խումբ երիտասարդների: Շնորհավորելով վերջիններիս թեստավորման արդյունքում հավաստագիր ստանալու իրավունք ձեռք բերելու առթիվ՝ պարոն Բադալյանը նշեց, որ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման գրավականներից մեկը հատկապես համակարգի մուտքն ապահովող կրտսեր պաշտոնների մակարդակում կիրթ, զարգացած, բանիմաց և պատասխանատվության խորը գիտակցում ունեցող կադրերով համալրումն է: Խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ հավաստագրերն ստացողների նպատակը միայն զբաղվածության խնդրի լուծումը չէ, այլ առաջին հերթին պետական ծառայող դառնալու ձգտումը:

Հանդիպման ընթացքում երիտասարդներն իրենց  նկատառումները, հետաքրքիր գաղափարներ ներկայացրին քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվի արդյունավետությունը բարձրացնելու, համակարգում երիտասարդների ստաժավորման կառուցակարգ ներդնելու և այլ խնդիրների վերաբերյալ: Նրանք ավելի արդարացի և նպատակային համարեցին կրտսեր պաշտոնների համալրման հավաստագրման՝ ներկայումս գործող մոդելը, որի միջոցով հնարավոր է դառնում բացահայտել ինչպես մասնակիցների իմացությունն իրավական դաշտից, այնպես էլ նրանց հայրենաճանաչության մակարդակը:

Մ. Բադալյանը երիտասարդներին հանձնեց հավաստագրերը` հորդորելով հետագայում, աշխատանքային գործունեության ընթացքում, մշտապես ուշադրություն դարձնել նոր գիտելիքների ձեռքբերմանն ու մասնագիտական որակների կատարելագործմանը և մշտապես ապավինել սեփական ուժերին:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա առաջին փուլին, որն անցկացվել է հունվարին, մասնակցել է 333 քաղաքացի, որոնցից 67-ին կամ 20 տոկոսին էր հաջողվել ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:

 Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն   Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728