Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ իշխանականները, ի նշան բողոքի, լքեցին ԱԺ դահլիճը

Փետրվար 04,2015 13:56

ԱԺ-ում այս պահին կիսադատարկ դահլիճում ընթանում է Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվությունը:

Ինչպես տեղեկացրել ենք,  ընդդիմության պատգամավորները պահանջում էին, որ հենց Իշխան Զաքարյանը ներկայացնի հաշվետվությունը, մինչդեռ նա, ինչպես բացատրեցին, գտնվում է արձակուրդում: Իշխան Զաքարյանի փոխարեն ԱԺ էր եկել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: Ի նշան բողոքի, երբ Գալուստ Սահակյանը ոչ մի կերպ տեղի չտվեց եւ չհետաձգեց հաշվետվության ներկայացումը, մինչեւ Իշխան Զաքարյանի արձակուրդը կավարտվեր, նրանք լքեցին ԱԺ նիստերի դահլիճը: Քննարկումն անցնում է միայն ՀՀԿ պատգամավորների եւ զեկուցողի մասնակցությամբ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ելույթում ասաց, որ ԱԺ-ի նկատմամբ հարգանքի նշան չէ, որ ՎՊ նախագահն անձամբ լինի ԱԺ-ում եւ ներկայացնի հաշվետվությունը. «Ընդհանուր առմամբ կիսում եմ ընդդիմության  տեսակետը, որ լավ կլիներ Իշխան Զաքարյանը լիներ, բայց այս դեպքում, երբ ընդդիմությունը լքեց դահլիճը, դրանից տուժում է հաշվետվությունը»:

Ըստ նրա, Վերահսկիչ պալատը խախտումները վեր հանող կառույց է, ստուգող չէ. «Մեզ պակասում է վերլուծությունը, ուսումնասիրությունը, ստուգող մարմիններ շատ ունենք: ՎՊ-ի աշխատակիցների նկատմամբ մասնագիտական որակական նոր պահանջներ են պետք: Նրանք տարբերվում են հարկային տեսուչներից, նրանք պետք է վերլուծեն պրոցեսները, բյուջետային ծախսերի արդյունավետության խնդիրները, նրանք մի գլուխ բարձր են հարկային տեսուչներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728