Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սա թուրքի հետք է, ԴՆԹ-ով հայը նման բան չի կարող անել»

Փետրվար 04,2015 13:18

«Ելուզակները դուրս եկան ու ձեռք բարձրացրին սրբության սրբոցի՝ կանանց ու երեխաների վրա, ու այսօր արդեն կատարվածը արդարացնողներ կան»,- այսօր «Հայելի» ակումբում Բերձորի միջադեպի մասին ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, ինքը Ժիրայր Սեֆիլյանի գաղափարախոսությունը կիսողներից չէ, բայց Բերձորում կատարվածին արդարացում չկա. «Հարձակվեցին 23 տարեկանում անկողինը Բեյրութում թողած ու Ղարաբաղի ժողովրդի համար մարտնչող Ժիրայրի վրա: Ամբողջ իշխանությունների մեջ, եթե մեկը կար, որը վարկաբեկված չէր, Բակո Սահակյանն էր, Բակոյին էլ խայտառակեցին»:

«Վիրուս տարան»,- կատակեց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Հրաման էլ կա, հրաման էլ: Հրաման իրագործողները ինչու են հարվածում մեքենայի ապակուն, էդ մեքենայի մեջ երեխաներ կան, երեխայի հոգեբանության վրա՞ են ուզում ազդել: Այդ ամեն ինչը կատարվել է ինքնաձիգերի կրակահերթի տակ: Այսինքն, դրանք կանանց ու երեխաների գլխին որոշակի օպերացիա են կազմակերպել: Սա թուրքի հետք է, մաքուր թուրքի հետք, որովհետև ԴՆԹ-ով հայը նման բան չի կարող անել»,- շարունակեց Գուրգեն Եղիազարյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե պատերազմական վիճակ է, ինչու գնացին, Գուրգեն Եղիազարյանը շարունակեց. «Արցախը Երեւանը չէր, 400 մեքենայով էլ գնային, այնտեղ ոչ մի բան չէր լինի, որովհետեւ Բակո Սահակյանն այնտեղ ընտրված նախագահ է: Բերձորի միջադեպով իշխանությունները վարժանք անցկացրին ապագա ընտրությունների համար, ցույց են տալիս՝ ինչպես կվարվեն, ինչերի կդիմեն»:

Ազատ Արշակյանի խոսքով էլ, Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները իրավունք ունեին գնալ Արցախ՝ անկախ նրանից, ինչ գաղափարախոսություն ունեին.

«Այդ որոշումը կայացնողները կոմպետենտ չեն, Սահմանադրությանը ծանոթ չեն, կոպիտ սխալ էր»:

Նա կարծիք հայտնեց, որ ԼՂՀ իշխանությունը շոկի մեջ է կատարվածից ու կարծում է, որ ներողություն կխնդրեն: Եթե սա էլ կուլ տան, ուրեմն արդեն…»
«Արդեն մարսել են»,- հակադարձեց Գուրգեն Եղիազարյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728