Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեներալի որդին լկտիացել էր». Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտի հայր

Փետրվար 04,2015 12:56

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը պնդում է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տիրում են բարդակային, գողական բարքեր: Ըստ նրա, հենց այդ բարքերի հետեւանքով էլ նախօրեին մահացավ ինստիտուտի 19 ամյա սպա Հայկազ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով՝ սպային ծեծել են չորս համակուրսեցիները, հետո կախել:

Այսօր «Հայելի» ակումբում պարոն Եղիազարյանն ասաց, որ նման բարդակային բարքեր լինում են գաղութներում, բայց. «Այդ բարքերը կալանավայրում մի բան է, նույն բարքերը ռազմական ինստիտուտում ՝ մեկ այլ բան: Այդ սրիկաները ժամը երեքին մտել են ննջասենյակ ու պատանուն տանջամահ են արել, այդ նույն սենյակում այլ կուրսանտներ էլ կան ու նրանցից ոչ մեկը չի համարձակվել սրիկաների ձեռքը բռնել, որովհետեւ բարքերն են ուրիշ, ապրում են ճիշտ ու սխալով: Ռազմական ուսումնարանը պետք է քանդել, նորից հավաքել: Մենք, փաստորեն աճեցնում ենք գեներալագնդապետական տեսակին, նրանք էլ չաստ նայող են աճեցնում, ոնց որ գաղութ նայող կա, նենց էլ չաստ նայող կա:

Չգիտեմ՝ քանի կուրսանտ կա այդ ինստիտուտ բարդակում, բայց ոչ մեկ ոչ մի քայլ չի արել, այ սարսափը սրա մեջ է»:

Նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ, որի որդին այդ ինստիտուտի ուսանող է, չհամաձայնեց. «Ինստիտուտը իդեալական ինստիտուտ է, չի կարելի հայտարարել, որ բարդակ է: Տեսե՞լ եք հայոց լեզվի ուսուցչուհուն: Ինստիտուտում ամեն կիրակի հարազատների համար էքսկուրսիա են կազմակերպում, բոլոր սպաները գերազանցիկներ են, այնտեղ հենց այնպես ծանոթով չեն գնում: Պարզապես սպանության մեջ մեղադրվողներից մեկը՝ ինստիտուտի պետի տեղակալի որդին գուցե լկտիացել էր: Այդ տեղակալի մի որդին է պայմանագրային ծառայող է, մյուսն էլ, փաստորեն, կուրսանտ էր: Երեք հոգի մի ընտանիքից…»:

Նա նաեւ հերոս համարեց սպանվածի ծնողներին՝ պնդելով, որ նրանք իրենց վշտի մեջ էլ զուսպ էին:

Պարոն Եղիազարյանի խոսքով էլ, ծնողները խեղճ ու կրակ մարդիկ են ու հերոս չեն, իրենց ցավի մեջ ընկճված մարդիկ են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. “Հայոց լեզվի ուսուցչուհո՞ւն”: Ավելի անհեթեթ ու անհամաչափ պատասխան հնչել չէր կարող: Երկու հայոց լեզվի ուսուցչուհի եմ ճանաչում ռազմական ինստիտուտից. 2-ին էլ կոչումով ուսուցիչ կամ մանկավարժ համարելը առնվազն “խոսքերը քամուն տալ” է նշանակում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728