Հայաստանի արժութային շուկայի վերջին զարգացումները նվազեցրել են հասարակության վստահությունը ազգային արժույթի նկատմամբ
Դա նկատելի է հատկապես առեւտրային բանկերում պահվող խնայողությունների դեպքում։ Չնայած առաջարկվող շատ ավելի բարենպաստ պայմաններին, այնուհանդերձ ավանդատուների մի մասը գերադասել է դրամային խնայողությունները վերափոխել տարադրամայինի։ Մի բան, որ հանգեցրել է դոլարացման մակարդակի հետագա խորացմանը։
Տարեվերջին արժութային շուկայի դրսեւորումները եւ դրամի արժեզրկումը բացասաբար են անդրադարձել ազգային արժույթով բանկերում պահվող խնայողությունների վրա։ Դրամային ավանդները զգալիորեն նվազել են։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ գերազանցեց 14 տոկոսը։
Թեեւ արժութային շուկայում տարեսկզբին նկատվում է լարվածության թուլացում, այնուհանդերձ ենթադրվում է, որ այդ միտումը կշարունակվի նաեւ առաջիկայում։ Դա կպահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել արժութային շուկայի երկարատեւ կայունությունը, եւ չեն վերացել ազգային արժույթի թուլացման հետ կապված բացասական սպասումները։
Կարդացեք նաև
Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում