Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Կարախանյան. «Առանց ֆինանսական աջակցության՝ նման երթ հնարավոր չէր կազմակերպել». «Հայոց աշխարհ»

Փետրվար 04,2015 11:50

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻ հետ
 -Չե՞ք կարծում, որ սադրիչների քայլերին նպաստեց նաեւ Արցախի ոստիկանությունը:

-Միգուցե իրենց վարքագծով ուժայինները սահմանն անցել են, չգիտեմ, չեմ կարող վստահաբար ասել, քանի որ մանրամասներին լավատեղյակ չեմ։ Իսկ պտտվող տեսանյութերը սիրողական բնույթի են, ոչինչ չի լսվում:

Եվ չկարողացա հասկանալ, երբ նրանց ասվել է՝ չմտնել Արցախ, ի՞նչ են արձագանքել շարասյան մասնակիցները: Կարող են նաեւ ոչ համարժեք լինել իրավապահների քայլերը, բայց չէ՞ որ նախ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով էր այդ շարասյունը շտապում Արցախ: Չհասկանա՞նք, թե որտեղ է թաքնված այդ բացիլը: Եթե խժդժություննե՞ր էին ուզում հրահրել, ինչպե՞ս կարելի էր դա թույլ տալ:

-Այն, որ «Հիմնադիր խորհրդարանի» ձեռքով քաղաքական ինչ-որ սցենար է իրականացվում մեր երկրում, ակնհայտ է. այդ ավտոշարասյունը ո՞ւմ կողմից էր ֆինանսավորվել ու ճանապարհ ընկել դեպի Արցախ, ո՞վ է երաժշտության պատվիրատուն: 

-Թե ովքեր են պատվիրատուները՝ կարելի է կռահել: Սակայն բոլորի համար էլ հասկանալի է, որ առանց ֆինանսական աջակցության՝ նման երթ հնարավոր չէր կազմակերպել: Բնականաբար նրանց տրվել են ֆինանսներ այդ ծրագիրն իրականացնելու համար:

   -Իրավապաշտպան կոչվող կազմակերպությունները մեկը մյուսի հետեւից հայտարարություններ են հնչեցնում, թե մարդու իրավունքներն են ոտնահարվել: Փոխարենը, որեւէ մեկը չի ասում՝ իսկ «Հիմնադիր խորհրդարանը» իրավունք ունե՞ր ոտնահարելու, արհամարհելու արցախցու իրավունքը, չէ՞ որ չէր ստացել Արցախի իշխանությունների՝ Արցախում երթ անցկացնելու թույլտվություն:

-Արեւմտյան այդ կեղծ արժեքները, որ ընդամենը գրված են թույլ տերություններին առավել ստրկացնելու համար, մշտապես մահակի դեր են կատարում: Եվ այդ կառույցների կողմից վարձատրվող պնակալեզներն ու դավաճաները նրանց երաժշտության տակ պարողներ են:

Տեսանկարահանող սարքերի առաջ պատառոտված շորերով նկարվում ու ձայնագրվում են, որ իրենց տերերին ցույց տան, թե պատվերը լավ են կատարում, որ նրանք էլ այնտեղից մեծ աղմուկ, աղաղակ բարձրացնեն: Եթե հայ մարդը իր ազգի, իր պետության շահի գիտակցումը ստորադասում է մարդու իրավունքներին, դա ինձ անհասկանալի է: Ես ճիշտ հակառակի կողմնակից եմ՝ մարդու իրավունք ասվածը պետք է ստորադասվի ազգի, ընտանիքի, հայրենիքի իրավունքներին. սրանք են հավիտենական արժեքները:

Իրավապաշտպաններից մեկը չի՞ ուզում հարցնել՝ 40 մեքենայով ո՞ւր եք գնում, շոո՞ւ եք սարքում, ուզում եք, որ դրսում ասեն՝ կտրիճ տղե՞րք եք: Իսկ գնալուց առաջ հարցրե՞լ էին Արցախի իշխանություններին, թույլտվություն ստացե՞լ էին, ղարաբաղցուն հարցրե՞լ էին, որ 40 ավտոմեքենաներով էին գնում հակառուսական ցույցեր անելու, ղարաբաղցին դա ուզո՞ւմ էր:

Ինձ մնում է Սեֆիլյանին ու մյուսներին ասել՝ զե՛րծ մնացեք հակահայկական թշնամական գործունեությունից, սթափվե՛ք, քանզի այդ քայլերով դուք միմիայն վտանգում եք հայության հավաքական ուժն ու միտքը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728