Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում ձեւը գտել են. իրե՛նք են ծեծել. «Չորրորդ իշխանություն»

Փետրվար 04,2015 11:45

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությանը հասարակական կարգը պահպանելու համար է մեկնած եղել Բերձոր, որովհետեւ հավաստի տվյալներ է ունեցել, որ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր մարդիկ մտադիր են գնալ այնտեղ եւ կասեցնել ավտոերթը։

«ՉԻ» – Փաստորեն ոստիկանները գնացել էին Բերձոր, որպեսզի թույլ չտան, որ «հարյուրավոր մարդիկ» ծեծեն ավտոերթի մասնակիցներին։ Եվ պատկերացրեք՝ ձեւը գտել են. իրե՛նք են ծեծել։ Եվ դրանով իսկ կանխել են «հասարակական կարգի խանգարումը», որովհետեւ եթե մի խումբ քաղաքացիներ ծեծում են մեկ այլ խումբ քաղաքացիների՝ դա հասարակական կարգի խանգարում է, իսկ երբ ոստիկաններն են ծեծում՝ դա արդեն «ռեյդային ստուգում» է, այսինքն՝ պլանային միջոցառում։

Մնում է, որ ԼՂՀ ազգաբնակչությունն իր խորին երախտագիտությունը հայտնի հարազատ ոստիկանությանը՝ այդ ծանր եւ տքնաջան աշխատանքն իր փոխարեն անելու համար։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728