2015թ. հունվարի 31-ին ԼՂՀ-ում «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովում իրականացրած ոստիկանության ծառայողների ծառայողական պարտականությունների կատարմանը, նրանց գործունեությանն ու դրսևորած վարքագծին առնչվող հարցերի քննության նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հանձնարարականով՝ ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը սույն թվականի փետրվարի 3-ին հրաման է ստորագրել ծառայողական քննություն նշանակելու մասին, որի իրականացումը հանձնարարվել է ծառայողական քննության լիազորությամբ օժտված խմբին։
ԼՂՀ ոստիկանություն