Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր. Արցախի փոխվարչապետ (Տեսանյութ)

Փետրվար 04,2015 11:09

Karabakh-life.am.  Տեղի ունեցածը ծանր տպավորություն է թողել Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի վրա և ես մտածում եմ՝ ինչ կարող էինք անել, որ չարեցինք, որպեսզի այդքանը տեղի չունենար,-մեկնաբանելով Բերձորի մոտ հունվարի 31-ին տեղի ունեցած իրադարձությունները, ասել է Արցախի փոխվարչապետ Ա. Աղաբեկյանը, Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Անդրադառնալով դեպքերի նախապատմությանը, Ա. Աղաբեկյանը նշեց, դեռևս 2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն, անձամբ, զանգել էր Ժիրայր Սեֆիլյանին, բացատրել իրավիճակը, ներկա իրադրության պայմաններում որևէ ներքաղաքական անկայունության վտանգը և խնդրել, որ հրաժարվեն այդ մտքից: Ոստիկանապետի խնդրանքին, կարծես թե, համաձայնել է Սեֆիլյանը, սակայն, հայտնել, որ որոշումները միայնակ չի կայացնում:

Ա. Աղաբեկյանը նաև ափսոսանքով խոսեց Սեֆիլյանի և իր խմբակիցների կողմից նախապես հնչած վիրավորական արտահայտություններով հայտարարությունների մասին՝ որտեղ արհամարհանքով ու վարկաբեկիչ խոսքերով խոցեցին ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև Արցախի երիտասարդների ինքնասիրությունը: «Իրականում, ոստիկանապետն այլընտրանք չուներ, բացի նրանց երթի առաջխաղացումը կասեցնելուց, որովհետև, ավելի տհաճ ու ծանր արդյունքներ կունենայինք», -համոզված է փոխվարչապետը:

Իրավական գնահատական տալուց փոխվարչապետը զերծ է մնում: «Դրանով կզբաղվեն պատկան մարմինները: Իսկ ես ասեմ, որ դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր: Ինչ մնում է հերոսի կամ ազատամարտիկի անունը շահարկելուն, ապա, կասեմ հետևյալը՝ եթե դու քո կյանքում հերոսություն ես արել, բայց այդ հերոսությունը մեկ անգամ է եղել և հետագայում չի շարունակվել, ուրեմն , այդ հերոսությունը պատահական է եղել: Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը: Պատերազմի տարիներից այնքան անհայտ հերոսներ ունենք: Իսկ նրանց որտեղի՞ց գտնենք ու պատվենք: Կամ ո՞վ կարող է ասել, որ այսօր սահմանը պահող 18 տարեկան երիտասարդը հերոս չէ: Կամ ինչ է նշանակում՝ եթե հերոս է, ուրեմն ամեն ինչ իրեն թույլատրելի է՞»-ասում է նախկին հրամանատարը:

 

 

 Նյութի մանրամասները կարդացեք karabakh-life.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728