Լրահոս
Օրվա լրահոսը

Օբամայից դժգոհելու տեղ չունենք. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2015 11:05

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Կոնգրեսին է ներկայացրել 2016թ. բյուջեի նախագիծը, որում Հայաստանին հատկացվող գումարը նվազեցված է աննախադեպ չափի։ Գալիք տարվա համար Օբաման առաջարկել է Հայաստանին հատկացնել 18 միլիոն 360 հազար ԱՄՆ դոլար, ինչն ամենացածր հատկացումն է Հայաստանի անկախությունից ի վեր։ Հիշեցնենք, որ ընդամենը 3 տարի առաջ՝ 2012-ին, Հայաստանին հատկացված ամերիկյան օգնությունը կազմում էր 40 միլիոն ԱՄՆ դոլար։ 2013-ին այդ օգնությունը նվազեցվեց մինչեւ 27 միլիոն 219 հազար դոլարի, իսկ արդեն 2014-ին կազմեց 20 միլիոն դոլար։

Տարեցտարի ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանին հատկացվող օգնության նվազեցումը, թերեւս, միանգամայն տրամաբանական է եւ համահունչ այդ երկրի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած հետաքրքրության հետ։ Օրինակ՝ 2003-ին, երբ ԱՄՆ-ը Հայաստանին տարեկան հատկացնում էր 174 միլիոն դոլար, ամերիկյան ազդեցությունը մեր երկրում շատ ավելի մեծ էր։ Համենայնդեպս, այդ ազդեցության ամրապնդման համար դաշտը առավել բաց էր։ Մինչդեռ հիմա, երբ մեր երկիրը ոչ միայն իր քաղաքական, այլեւ տնտեսական զարգացման հեռանկարը կապել է ԵՏՄ-ի հետ, ԱՄՆ-ը առանձնապես մեծ շահագրգռություն չպիտի ունենա Հայաստանին ցուցաբերվող տնտեսական օգնությունը չնվազեցնելու հարցում։

Այնպես որ, Օբամայից դժգոհելու տեղ չունենք, հատկապես որ ի տարբերություն Ռուսաստանի՝ Միացյալ Նահանգները շարունակում է պահել հավասարակշռությունը Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հարցում, որն այս տարի նվազեցվել է՝ հասնելով 1 միլիոն 700 հազար դոլարի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728