Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊՆ. Ադրբեջանը խախտում է «Վիեննայի փաստաթղթի» դրույթները. Ռազմինֆո

Փետրվար 04,2015 10:47

Փետրվարի 2-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի զինված ուժերում մեկնարկել է օպերատիվ-մարտավարական զորավարժություն։ Ռազմինֆոն զորավարժության վերաբերյալ հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն։ Ստորև ներկայացնում ենք գերատեսչությունից ստացված պատասխանն առանց խմբագրման.

Ադրբեջանական կողմից տարածված տեղեկատվության համաձայն, ս.թ. փետրվարի 2-ից Ադրբեջանում մեկնարկել են խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ ԶՈւ բոլոր զորատեսակների ներգրավմամբ: Մասնավորապես, ըստ տարածված տեղեկատվության, զորավարժությունը ղեկավարում են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և ԶՈւ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ Ն.Սադիկովը:

Զորավարժություններին ներգրավված են 15.000 անձնակազմ, մոտ 300 ԶՄՄ /տանկ և ՀՄՄ/, մոտ 200 հրթիռային և հրետանային կայանք, 20 միավոր ավիացիա, ինչպես նաև ՀՕՊ և այլ միջոցներ: Զորահավաքային կարողությունները ստուգելու համար զորավարժություններին ներգրավվել են նաև 5000 պահեստազորայիններ և 300 միավոր ավտոմոբիլային տեխնիկա:

Համաձայն Վիեննայի 2011թ.փաստաթղթի լրամշակմանն ուղղված «Խոշոր ռազմական գործունեության նախնական ծանուցման մասին» խորագրով ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության վեհաժողովի թիվ 9/12 որոշման, որն ուժի մեջ է մտել 2012 հոկտեմբերի 17-ին, Վիեննայի 2011թ. փաստաթուղթն ստորագրած պետությունների կողմից յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 15-ը նախատեսվում է.

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728