Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Մարդիկ ուզում են իրենց մանկության երազանքը կատարվի, դառնան նախագահ». «Հայկական ժամանակ»

Փետրվար 04,2015 10:38

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, որը օրերս ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, երեկ պատասխանել է կուսակցության շուրջ վերջին շրջանում ծավալվող խոսակցությունների վերաբերյալ հարցերին։

 – Խոսվում է, որ հնարավոր է դեսպանների պաշտոններ ստանաք, ապագայում էլ կոալիցիա ձեւավորեք իշխանության հետ։

– Ովքեր խոսում են Դաշնակցության մասին, բացարձակապես կամ տեղյակ չեն, կամ չեն ուզում ներկայացնել այնպես, ինչպես ՀՅԴ-ն պատկերացնում է ստեղծված վիճակը եւ ելքեր է առաջարկում այդ վիճակից։ Մենք ասել ենք, որ ՀՅԴ-ն համագործակցում է բոլոր նրանց հետ, ովքեր համակարծիք են իր հետ հստակ ուղղությունների վերաբերյալ, որոնք սահմանված են մեր 7 կետերի մեջ։ 12 թվականից այդ ընթացքն է որդեգրած, եւ չգիտես ինչու, մարդիկ չեն ուզում դա տեսնել։ Մենք համակարգային փոփոխություն ենք ուզում անել, որն անհնար է առանց Սահմանադրության փոփոխությունների, մեր 7 կետերի մեջ հստակ խոսվում է խորհրդարանական համակարգին անցնելու մասին, եւ դա այսօր իսկապես հնարավոր է դարձել իշխանությունների այդ մոտեցումը որդեգրելու պայմաններում։

– Իսկ եթե պարզվի, որ եռյա՞կն է ճիշտ, որ իշխանությանն իրականում այդ փոփոխություններով փորձում է վերարտադրվել, իսկ եռյակը փորձում է գնալ իշխանափոխության, բայց մյուս ուժերը չեն սատարում իրեն։

– Եթե պահպանվում է գործող համակարգը, վերարտադրում տեղի է ունենալու այսպես, թե այնպես, անկախ նրանից, թե ում անունը կլինի նախագահի պաշտոնին։ Մենք 3 նախագահ ենք փոխել, բայց համակարգը պահպանվել է։

Սա չեն ուզում հասկանալ մարդիկ։ Քանի այս համակարգը չի փոխվել, դա հենց վերարտադրման ուղիղ ճանապարհն է։

– Այսինքն՝ դուք էլ եռյակի՞ն եք մեղադրում, որ իրենք են նպաստում իշխանության վերարտադրմանը՝ դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին։

– Իհարկե, որովհետեւ համակարգի պահպանումը նշանակում է վերարտադրման գործընթացի շարունակություն։ Մենք դա ապացուցում ենք անցած մեր ամբողջ անկախության ընթացքով։ Նոր փուլ պիտի սկսվի երկրում։ Հակառակ պարագայում նույն վիճակն է լինելու: Պարզ հարց եմ տալիս, մեկը թող ինձ բացատրի, թե ինչո՞ւ 3 նախագահից ժողովուրդը այս կամ այն չափով դժգոհել է, հիմա պիտի չդժգոհի 4-րդից։ Այ սա՛ է վերարտադրումը։ Մենք էլ ասում ենք՝ ոչ, չպիտի թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Այս պարզ բանը չեն ուզում հասկանալ, որովհետեւ մարդիկ ուզում են իրենց մանկության երազանքը կատարվի, դառնան նախագահ։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Մարդ կա, նախագահ է ուզում դառնալ, մարդ էլ կա՝ Գեղամյան: Արմեն Ռուստամյանը ինձ համար անսպասելի կերպով իր մի խումբ ընկերների հետ ընտրեց երկրորդ տարբերակը: Ցավում եմ պարզապես…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728