Բադեն-Բադենում ընթացող շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրում միակ հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, որը առավելության հասավ Մայքլ Ադամսի նկատմամբ: Մյուս պարտիաները, այդ թվում Դավիթ Բարամիձե-Լեւոն Արոնյան, ավարտվեցին ոչ-ոքի: Կարլսենը 1,5 միավորով ստանձնեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարի դերը: Լեւոն Արոնյանը ու եւս վեց գրոսմայստեր վաստակել են 1,0-ական միավոր, սակայն Հայաստանի լավագույն շախմատիստը լրացուցիչ գործակիցներով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:
Երրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով խաղում է իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ badenbadenchessclassic-ի