Սուրբ Սարգիսի տոնը Իտալիայի հայ երիտասարդները կրկնակի անգամ նշեցին Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու կենտրոն Միլանի Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցում եւ Միլանի Հայ տանը: Երիտասարդների Օրհնության կարգը կատարվեց ձեռամբ Իտալիայի հայոց հոգեւոր հովիվ Հայր Թովմա աբեղա Խաչատրյանի, որից հետո եկեղեցու հանդիսությունների սրահում, տեղական համայնքային սովորության համաձայն երիտասարդներն ու հյուրերը ճաշակեցին հայկական ավանդական “Հարիսա”-ն:
Ապա տոնակատարությունը շարունակվեց Միլանի Հայ տանը, որտեղ համայնքի երիտասարդական խումբը, գեղարվեստական ղեկավարությամբ Արաքս եւ Արշակ Անթանեսյանների, ներկայացրեց հայկական ազգային պարեր, երգ եւ երաժշտություն: Սրբի տոնի մասնակցության համար Իտալիայում գործող միակ Հայ Առաքելական Եկեղեցի էին եկել նաեւ Բոլոնիայի Հայ համայնքի տասնյակ հայեր՝ համայնքի ակտիվ ներկայացուցիչ Ոստան Անդրեասյանի գլխավորությամբ: Տոնական հանդիսություններին ներկա էին նաեւ հայեր Իտալիայի այլ քաղաքներից՝ Բերգամո, Թորինո, Պավիա եւ այլն:
Իտալիայի Հայոց հոգեւոր հովվություն