Լրահոս
Օրվա լրահոսը

Միայնակ ցուցարարը հուշում ուներ Ղարաբաղի ոստիկաններին

Փետրվար 04,2015 11:30

Երեկ Վարդգես Գասպարին միայնակ բողոքի ցույցի էր դուրս եկել Հայաստանում
ԼՂՀ ներկայացուցչության առաջ՝ Բերձորի մոտ կատարված հայտնի դեպքերի մասին պաստառով: Միայնակ էր, որովհետեւ կազմակերպիչները չեկան:

Ցուցարարն «Առավոտին» ասաց, թե անկախ նրանից՝ ինչպիսին են քննարկումները Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասին, միեւնույն է՝ այն խաղաղ ցույց էր, որը բռնությամբ կասեցվել է: «Քանի որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս Հայաստանում ոստիկաններին սովորեցնում ենք, թե իրենց ինչ է կարելի, ինչ՝ ոչ, հիմա էլ եկել եմ Ղարաբաղի ոստիկանությանը հուշեմ, որ խաղաղ ցույցը չի կարելի կասեցնել: Հուսով եմ՝ ուղերձս տեղ կհասնի»,- ասաց նա:

Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728