Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախը Հայաստա՞ն է, թե՞ անկախ պետություն. «Հրապարակ»

Փետրվար 04,2015 10:16

Որքան էլ դժվար է, բայց ստիպված ենք արձանագրել, որ մենք 23 տարում այնպես ենք խճճվել մեր իսկ հյուսած թակարդում, որ հայտնվել ենք անհասկանալի կացության մեջ։

Մենք չգիտենք՝ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ անկախ պետություն։

Չգիտենք, թե որտեղ են ավարտվում Հայաստանի Հանրապետության սահմանները եւ սկսվում Արցախինը։

Չգիտենք, թե որտեղ են գործում ՀՀ օրենքները, որտեղ՝ Ղարաբաղինը։

Երկու հայկական պետությունների բյուջեն միասնակա՞ն է, թե՞ անջատ։

Երկու երկրների կառավարություններն ինչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ՝ հավասարը հավասարի՞, թե՞ ինչ-որ ենթակայություն, այնուամենայնիվ, կա։

Ղարաբաղի քաղաքացիները ՀՀ քաղաքացինե՞ր են եւ իրավունք ունե՞ն արդյոք ՀՀ պատգամավոր, ՀՀ նախագահ առաջադրվելու, թե՞ ոչ։

ՀՀ կնքած պայմանագրերն ու միջազգային հարաբերություններն ինչքանով են վերաբերում Արցախին։ Թե՞ Ղարաբաղն ինքնուրույն քաղաքական միավոր է եւ պետք է ինքնուրույն կառուցի իր հարաբերությունները՝ փորձելով ինքնուրույնաբար հասնել միջազգային ճանաչման, հաշվի առնելով իր ու իր ժողովրդի շահերը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728