Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վերջապես արեց, բայց հետո ի՞նչ. «Ժամանակ»

Փետրվար 04,2015 10:10

Երեկ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանդի քննությունը Հայաստանի իրավապահների վարույթ փոխանցելու մասին: Այլ կերպ ասած` Գևորգ Կոստանյանը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին` կասկածյալ ՌԴ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու համար:

Կոստանյանը խոստացել էր դիմել դեռևս հունվարի 15-ին, սակայն դիմումը ներկայացվում է միայն մոտ երեք շաբաթ հետո: Թե որն է խնդիրը, նա ասել էր անցյալ շաբաթ խորհրդարանական լսումներում` հայտարարելով, որ դիմելու համար պետք են հիմքեր: Այդ հիմքերը այսօր են առաջացել, թե երեկ, և ինչ են դրանք իրենցից ներկայացնում` պարզ չէ: Սակայն երևի թե ոչ ոք չի կասկածում, որ Ռուսաստանի պատասխանը կախված է լինելու բացառապես քաղաքական գործոններից, կամ այլ կերպ ասած՝ Պուտինի որոշումից:

Մի բան է երևի հստակ: Այն, որ Հայաստանից կարծեք թե ոչինչ կախված չէ այդ հարցում, ավելի ճիշտ` Հայաստանի իշխանություններից: Իսկ ահա Հայաստանի հասարակության դեպքում նույնը չէ: Պարզապես ողջ հարցն այն է, թե հասարակությունը ներկայումս ինչ է իրենից ներկայացնում: Այն իմաստով, որ մի բան է հասարակության վերաբերմունքը ՌԴ հնարավոր մերժմանը, մեկ այլ բան է այդ վերաբերմունքի արտահայտման հնարավոր ձևերը: Որովհետև վերաբերմունքը հնարավոր է արտահայտել զանգվածային ակցիաներով, և հնարավոր է արտահայտել միայն խոհանոցում կամ սոցցանցում: Ըստ որում` զանգվածային ակցիայի դեպքում էլ հարց է, թե այս անգամ արդյո՞ք մենակ չի մնա Գյումրիում կրկին, ինչպես հունվարի 14-15-ին:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728