Լրահոս
Օրվա լրահոսը

Մի «պենալով» հարցը չի լուծվի

Փետրվար 04,2015 10:08

Կան հարցեր, որոնք պահանջում են պարզ լուծումներ կամ, ինչպես երեկ պատկերավոր ներկայացրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ 11-մետրանոց հարված, ոչ թե բարդ բազմաքայլ կոմբինացիաներ: «Շրջանառության մասին» հարկի դեպքում (ինչի մասին խոսում էր պատգամավորը) դա իսկապես այդպես է. փոքր եւ միջին բիզնեսի պարագայում բավարար է վերահսկել շրջանառությունը, ոչ թե ծախսերը՝ դա դասագրքային ճշմարտություն է: Բացի այդ, հենց որ դուք հարկային տեսուչին եւս մի առիթ եք տալիս մտնելու մարդկանց կրպակը, դա անխուսափելիորեն կբերի նրան, որ տեսուչը կհայտնաբերի որեւէ ստորակետի սխալ («բա հո իզուր չե՞մ հելե-հասե ստե»), իսկ դրանից հետո նա կամ կտուգանի, կամ էլ՝ չտուգանելու դիմաց կաշառք կպահանջի: Պետք չէ իրենց գլուխը պահող մարդկանց հավելյալ սթրեսի մեջ գցել:

Հարցեր կան, որոնք մի «պենալով» չես լուծի: Մենք չենք կարող մեկ հրամանագրով կամ օրենքով խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ կամ կարգավորել մեր հարաբերությունը Թուրքիայի հետ: Նրանք, ովքեր ասում են, որ դա հնարավոր է, նման են այն հեքիմներին, որոնք պնդում են, թե կարելի է սիսեռով քաղցկեղ բուժել:

Մոտավորապես նույն տրամաբանությամբ են առաջնորդվում մարդիկ, որոնք ասում են, որ Հայաստանի բոլոր արատները կարող են բուժվել հեղափոխության միջոցով: (Ընդ որում, ոմանք ասում են՝ այդ ապստամբությունը պետք է իրականացնել ապրիլի 24-ին: Իսկապես, իրար կոտորելու համար շատ հարմար օր է): Իհարկե, մեծ է գայթակղությունը՝ հարցը լուծել մեկ «պենալով» կամ գիլյոտինի մեկ հարվածով: Բայց նախ՝ փորձը ցույց է տալիս, որ գործը սովորաբար մեկ հարվածով չի սահմանափակվում: Երկրորդ՝ ինձ թվում է, որ հեղափոխական հռետորաբանությունը (պարզ է, որ հռետորաբանությունից այն կողմ գործը չի գնա) մարդկանց մեջ արթնացնում է ապակառուցողական բնազդներ, ագրեսիա, կասկածամտություն, նախանձ, վրեժխնդրություն: Այնինչ ես ելքը տեսնում եմ նախեւառաջ նրանում, որ ինքս իմ մեջ դաստիարակեմ ճիշտ հակառակ հատկանիշները՝ բարություն, հանդուրժողականություն, համեստություն եւ փորձեմ իմ օրինակը տարածել հնարավորինս շատ մարդկանց վրա: Դա, իմ կարծիքով, պետք է լինի նաեւ ցանկացած քաղաքական պայքարի հիմքը:

…Երբ 1794 թվականին հեղափոխական Դանտոնին իր հեղափոխական նախկին ընկերները մահապատժի էին ենթարկում, դեպի կառափնարան ողջ ճանապարհի ընթացքում նա հայհոյում էր, իսկ երբ անցնում էր Ռոբեսպիերի տան մոտով, բղավեց՝ «Մաքսիմիլիան, դու շուտով նույն ճանապարհով ես գնալու»: Այդպես էլ, բնականաբար, եղավ: Դրանից երկու տարի առաջ նույն հեղափոխականները մահապատժի էին ենթարկել Լյուդովիկոս 16-րդին: Նույն ճանապարհն անցնելիս թագավորը հետաքրքրվել էր դահճից՝ իր տեսած վերջին մարդուց. «Բարեկամս, որեւէ նորություն ունե՞ս Լապերուզի գիտական արշավից»: Ահա թե ինչով են տարբերվում հեղափոխականները ոչ հեղափոխականներից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, այս վերջին օրերին այնպիսի տպավորություն է կարծես 1996 թվականից սկված… Հայաստան աշխարհում Սահմանադրությունը …գործադիր իշխանության կողմից դադարեցված է մինչեվ այսօր: Իհարկե կա Ազգային Ժողով ….սակայն այն իրականում չի գործում: Երկրում առկա է անօրինական միապետական իշխանություն …եվ հեղափոխության դերը կարող է լինել, Հայաստանի բլոր քաղաքացիների հավասար իրավունքները ՕՐԵՆՔԻ առաջ հստատելը…

    • Հրանտ Պապիկյան says:

      Գալուստ, որ Հայաստանում քո երազած հեղափոխությունը ասենք թե կատարվի և այդ երևակայական հավասարությունը լինի, բա դու էլ ինչի՞ մասին ես գրելու…
      Մեկ է, դու ոչ գալու ես այդ հեղափոխությանը մասնակցես, ոչ էլ դրանից հետո ես գալու ազատ անկախ հայրենիքումդ ապրես ու արարես: Մնալու ես քո Ամերիկայում ու ձանձրանաս: Պատկերացրու թե ի՜նչ տաղտկալի կլինի, եթե Հայաստանում ամեն ինչ լավ լինի: Քեզ այս վիճակը ավելի չի՞ ձեռք տալիս?: Երեկոները պարապ ժամանակ մի երկու քֆուր ես գրում ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հասցեին, կոչեր ես անում որ հայերը ելնեն հեղափոխություն անեն, իրար ցխեն… դու էլ զբաղվելու բան ունենաս, համ էլ հերթական անգամ ինքդ քեզ համոզես, որ ճիշտը երթալն էր…

      • Գալուստ Ենոքյան says:

        Հարգելի Հրանտ, նախ ուրախ եմ քո համար իր իրէրի վիճակը քեզ բավարարում է Հայաստանում…հատկապես ջարդել , փշրելը եվ հետո անպատժ վայելել քյաբաբ , խորովածը…
        պատկերացրու երեկոներս մոտավորապես քո նկարագրածի նման է, բացի էն օրերից որ մեր թոռնիկի հետ եմ…կյանքը բոլորովին ուրիշ է…երբեմն հայկական կայքերում դժբախտ հայ հիվանդ հայ երեխաների նկարներ են լինում որ դրամի կարիք ունեն բուժվելու, այ էդ ժամանակ քֆուր տալս գալիս է, որ ձեր իշխանությունը,140 միլիոն դոլլար մսխել է….

      • Գալուստ Ենոքյան says:

        Կներես, գործիս տեղը ժամանակ չուների…ալելացնեմ, իմ տեսակը երեվի միշտ իշխանություններից դժգոհ ա, ես էստեղ ել ամերիկյան բլոգ կա գրում եմ, բողոքում եմ, ախպար եմ…քո տեսակն էլ միշտ հեղինակավոր ղեկավարների հետ համաձայն ա…լավ ապահովված…ամբողջ կյանքումս ատել եմ մարդ ծեծողներին , որ մի տասհոգով մեկի վրա էին հարձակվում…փոքր ժամանակ Արաբկիրի քսաներորդ փողոցում էինք ապրում…տղեքը մեր փողոցով անցնող «օտարներին» տփում էին, ես էլ որ հակառակվում էի, ինձ էլ էին տփում…հիմա դու էս…մենք իրար հետ ուրիշ ազգից ենք…դու ինձ երբեք չես կարա ագելես արդարության կոմը լինել…ես թք…եմ Նիցշեականության վրա…ես թույլի կողմն եմ…

        • Հրանտ Պապիկյան says:

          Գալուստ մի, լացացրու ախպոր պես…Ուրեմը ասեմ քեզ, որ հեչ ճիշտ մոտեցում չի կյանքին, ընկեր ջան, որ հլա մի հատ էլ գլուխ ես գովում…: Աշխատիր միշտ արդար ու ճիշտ կողմում լինել,.. և վերջ: Ամենևին պետք չէ, որ այս աշխարհում ՃԻՇՏԸ հնարավորություն չունենար գոնե երբեմն ՈՒԺԵՂԸ լինելու… այսինքն արդար և ազգանվեր համարվեր միայն թույլ, նվազ, սակավաթիվ, հալածվող կամ դատապարտվող կողմը, իսկ հաղթանակեր միայն հանցավոր և ազգադավ կողմը:
          Միայն այդպիսի աշխարհում փաստորեն դու սխալված չես լինի կողմի ընտրության մեջ, Գալուստ, և համոզված եմ դու հենց այդպիսի աշխարհով էլ պարփակել ես քո աշխարհընկալումը…
          Ամենավատը նրանք են, որոնք իրենց անազնիվ միտումները աշխատում են կյանքի կոչել, ամեն պարագայում զոհի ու թույլի կերպար ընդունելով և միամիտ ՛՛թույլերի պաշտպաններին՛՛ իրենց կողմը քաշելով:
          Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ երբ հիվանդ երեխա ես տեսնում և քֆուր ես ուզում տաս… նույնիսկ կապ չունի թե ում, ինչո՞վ է քո քֆուրը այդ երեխային օգնում:
          Ես կասեի դեռ մի բան էլ այդ երեխայի վիճակը, կամ մեկ ուրիշ այլ ցավալի կամ անցանկալի դեպք՝ շատերի համար դառնում է լավ էլ ցանկալի առիթ քֆուր տալու սովորույթին հագուրդ տալու համար…
          … Իսկ դու ասում ես Նիցշե..

          • Գալուստ Ենոքյան says:

            «այսինքն արդար և ազգանվեր համարվեր միայն թույլ, նվազ, սակավաթիվ, հալածվող կամ դատապարտվող կողմը» ուրեմն դու համարում ես որ Մոնթեն ու Ազգալդյանը ազգանվեր չէին, թնայած որ թույլ էին այնքան որ այսօրվա երկրի տերերը կարողացան իրենց վերացնել, իսկ էսորվա երկրի տերերը իսկական ազգանվերն են…իհարկե էդ կոլոտ կամանդիր Պուտինն ու Դարչո քո Նախագահը որ ուժէղ էին իրենց շրթներով…եվ մէջքից կրակելու անվարան կարողությամբ…Քեզ համար նման մարդիկ են սուպեմենները… ազգի դարդով ապրողները…որ գնում են Կորեաներ ազգի հաշվին բուժվելու որ հավէրժ ապրեն ու վայելեն…կամ իրանց ջահել կնգա առաջ Նապոլեոն ձեվանան: Պաոն Հրանտ, ես ասում եմ որ ոչ թե անհատը պիտի որոշի իրա «բազուկներով» այլ հասարակությունը պիտի իրավասու լինի ընտրություն կատարել Դարչոի նման անգրագետի ու քո նման Նիցշե կարդացած երիտասարդի միջեվ…դա է նշանակում իմ ասած թույլի կողմը լինելը…հասարակության կամքը , առանց թվեր խփելու կամ նկարելու: Եթե կարծում ես որ այօրվա հայ մարդու գիտակցական աստիճանը էնքան բարձր չի, ես հակառակն եմ կարծում…եթե քո նման, Արամ Աբրահամյանի նման, Սեֆիլյանի նման մարդիկ կան…միայն հարկավոր է միավորվել…հասարակությունը պիտի կարողանա դատ դատաստան որոշել , այլ ոչ թե դուշ Դարչոն, կամ Սեֆիլյանը…

          • Գալուստ Ենոքյան says:

            Կնէրէք տառաբացթողումների համար, նորից գործի տեղից, շտապելով…

          • Հրանտ Պապիկյան says:

            Ես այդպես էլ գիտեի, որ շատ կհուզվես…

  2. Հրանտ Պապիկյան says:

    Բայց մի ինֆորմացիա այս հոդվածի մեջ ինձ խիստ դուր չեկավ: Ես չէի իմանում որ ապրիլի 24-ի հետ կապված կոնկրետ թեմա կա ու այդ օրը միջոցառումները մխտռելու կոչեր կան: Ազնիվ խոսք եմ ասում, եթե այդ օրը մի որևէ մեկին տեսա որևէ մի այլ թեմայի կոչերով կամ պլակատներով, որոնք կապ չունեն մեծ եղեռնի հարյուրամյակի հետ… կսվաղեմ ասֆալտին կամ չգիտեմ էլ ինչ կանեմ, բայց Լաչինի քոթակին երնեկ կտան…
    Հենց վաղը սկսելու եմ համախոհներ հավաքել, որ այդ օրը հետս հերթապահեն…

    • Գալուստ Ենոքյան says:

      Խորհուրդ կտամ դիմես Վլադիմիր Գասպարյանի «բանդաներին»…եթե իհարկե արդեն այնտեղ ղեկավար պաշտոն չունես…

      • Գալուստ Ենոքյան says:

        Նորից ավելացնեմ…քո նման «ասքյաները» հարյուր տարի առաջ «ասֆալտին էին սվաղել» իմ հարազատներին…որովհետեվ այսօրվա Հայաստանի նման անօրեն երկիր էր եղել…դու ինձ , Սեֆիլյանին…կամ մի որիշ ախպարի քո «խառոշի, դուխով» բառերով չես վախացնի…ծեծ շատ եմ կերել…

        • Հրանտ Պապիկյան says:

          Փաստորեն բավարար չի եղել, այսքանը կասեմ…

          • Գալուստ Ենոքյան says:

            Պարոն Հրանտ, կարող ես գաս փորձես , բավարար ա թե չե: Էդ ծեծողները անպատասխան չեն մնացել…: Քո մոտ իսկապես «սուպերմենի» կոմպլեկս կա…դու քեզ համոզել էս որ ճիշտը Ռոբոն ու Սերժիկն են…Էնվերն ու Թալիաթը…կամ գուցե…Հիթլերը… չգիտեմ՝ Ինձ համար անհատները ճիշտ չեն կարող լինել , այլ ազատ մարդկանց հավաքական կամքը…

          • Հրանտ Պապիկյան says:

            վերջը համոզելու ա հա,…
            Լավ, սաղ հեչ, Գալուստ, ասում էիր Ամերիկայի բլոգներում էլ ես գրում ու բողոքում: Գոնե որ ինձնով ես զբաղված լինում, ամերիկացիքին թարգու՞մ ես, թե՞ միաժամանակ երկու մայրցամաքներում էլ հասցնում ես պայքարել չարի դեմ… ))))

          • Գալուստ Ենոքյան says:

            Պարոն Հրանտ, նախ էս մայրցամաքում «հուզված» չեմ գրում, պարցապես մտքեր ենք փոխանակում հիմնականում տնտեսական խնդիրների հետ կապված…հուզվում եմ, որովհետեվ գիտեմ որ Հայաստանում լիքը խելոք մարդիկ կան, քո նման, Արամի նման, դատող, կան երիտասարդներ ահռելի պոտենցիալով ժամանակակից տեխնոլոգիաների ուղղությամբ, որ էդ երկիրը կդարձնեն «կուկլա»…եվ ոչ մի Իսրաել կամ Սկանդինավիան երկիր չի կարա մրցի…ցավոք քաղքենիական խաժամուժը մեջտեղ ա ընկել…իրենց «ջիպերով» ու ինքնահաստատման ցուցադրական շվայտությամբ… 90 ականներից սկսած…հայ մարդուն դա չի սազում:Մենք ստեղծող ազգ ենք, ոչ թե սպառող ու մսխող: Հարկավոր ա հնարավորություն տալ ընտրել խելացի մարդկանց որ ճիշտ ուղու վրա դնեն երկիրը…մեզ ծառուկյաններ պետք չեն …

  3. Ջիվան Նադարյան says:

    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Արամ: Այսօր մեր երկրում, ցավոք, բավարար չափով առկա չեն Ձեր նշած հոգևոր բարձր արժեքները, ոչ միյմայն քաղաքական պայքարի հիմքում, այլ նաև մյուս ոլորտներում(հասարակական, մշակութային, հոգևոր…): Սակայն այս հարցում ևս հավատում եմ, որ մեզ համար կգան լավ ժամանակներ: Միայն թե, այստեղ անելիք ունենք բոլորս…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728