Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցանակների խառնաշփոթ

Փետրվար 04,2015 17:00

Խանութները եւ սպասարկման ոլորտի օբյեկտները ամեն կերպ ձգտում են այցելու գրավել:
Իսկ երբ դրանք կողք կողքի են, իսկ մրցակցությունը՝ թեժ, հաճախ երկուսն էլ ծիծաղելի վիճակում են հայտնվում: Լուսանկարում «պայքարի» բովում հայտնվել են ընտանի կենդանիների խանութն ու ընտանեկան պանդոկը:

Բայց նրանց ցուցանակները միախառնվելով՝ խառնաշփոթ են առաջացնում: Դժվար է միանգամից կողմնորոշվել՝ «Ընտանեկան պանդոկում» առաջարկվող տաք ուտեստները, խորտիկները, տնական խաշը մարդկա՞նց համար են, թե՞ ընտանի կենդանիների:

Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728