Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ձեռներեցները կկանգնեն վարչապետի կողքին, որ միասին հարցը լուծեն

Փետրվար 04,2015 19:00

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անսպասելիորեն գնացել է Ազգային ժողով՝ քննարկելու Շրջանառության հարկի մասին ՀՀ նոր օրենքը:

«Առավոտի» թղթակցի հետ զրույցում «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանն ասաց՝ ինչպես որ 3 օր առաջ վարչապետի մոտ եղած ժամանակ պայմանավորվել են, այնպես էլ Հովիկ Աբրահամյանը խոստումը պահել է եւ երեկ կրկին հանդիպել ձեռներեցներին. «Կարեւոր խնդիրն այն էր, որ հասկանայինք՝ այս անգամ էլ 5 ամսով հետաձգելը արդյոք չի՞ արժանանա նույն բախտին, ինչպես եղավ հոկտեմբերին»:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ֆինանսների երկու փոխնախարարները: Ըստ Ս. Ասլանյանի՝ վարչապետի հետ հանդիպման արդյունքում որոշվել է համապարփակ քննարկումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ՝ ըստ առեւտրի ոլորտների, եւ մի ընդհանուր լուծում գտնել, որը ձեռնտու կլինի ե՛ւ ձեռներեցներին, ե՛ւ պետությանը, ե՛ւ իշխանությանը. «Մի քանի օրից կառավարությանը կներկայացնենք մեր առաջարկները»:
Միության նախագահի խոսքերով՝ իրենք մեծ հույսեր ունեն, որ Հովիկ Աբրահամյանը ձեռներեցների համար մի դրական լուծում կգտնի. «Վարչապետի դիրքից, պահվածքից, մոտեցումից ընկալելի է դառնում, որ մարդը ցանկություն ունի հարցը լուծելու: Մենք էլ կկանգնենք նրա կողքին՝ փորձելով հարցը լուծել»:

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728