Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու փակվեց ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնը

Փետրվար 04,2015 15:30

Այս օրերին ամբողջ հանրապետությունը ուշի-ուշով հետեւում է Քաջարանի հիվանդանոցում տեղի ունեցած հանցագործ անփութության հետ կապված իրադարձություններին, երբ ծանր վարակիչ հիվանդությամբ՝ հեպատիտ «Ց»-ով են վարակվել բոլորովին անմեղ մարդիկ, հիվանդներ, որոնք եկել էին ձերբազատվելու մեկ այլ ախտից: Սակայն տվյալ իրավիճակը կապված է բուժանձնակազմի՝ ավագ եւ կրտսեր, խորը անգրագիտության հետ, ասեպտիկայի եւ անտիսեպտիկայի՝ վարակազերծման եւ կանխարգելման կանոններին չտիրապետելու հետ: Ախտազերծման համար պատասխանատու են՝ գլխավոր բժիշկը, նրա վիրաբուժության գծով տեղակալը, օպերբլոկից՝ վիրահատական բլոկի վարիչը, ավագ բուժքույրը, ախտազերծող բուժքույրերը, սանիտարկաները, օպերբլոկից բերված քսուքը հետազոտող լաբորատորիայի բժիշկները: Տվյալ իրավիճակը առկա է ոչ միայն Քաջարանում, այլ նաեւ այլ բուժհիմնարկներում՝ հիվանդանոցներում, ատամնաբուժարաններում, համաբուժարաններում, եւ բախտի բերմամբ է, որ համաճարակ չի զարգացել: Օրինակ` ատամնաբույժը ցանկացած նոր հիվանդին պետք է սպասարկի միջամտության պահին ստերիլիզատորից դուրս բերված հավաքածուով, որը մենք չենք նկատում աթոռակին պառկած լինելով: Մտեք ցանկացած ատամնաբուժարան եւ հարցրեք՝ քանի հիվանդ եք սպասարկել եւ քանի հատ հավաքածու ունեք, եւ կտեսնեք, որ հավաքածուները մոտ երեք անգամ պակաս են սպասարկված հիվանդների քանակից:

Իզուր չէ, որ առողջապահության նախարարը հրահանգել է ստուգել բոլոր բուժհիմնարկները՝ նա նույնպես վաղուց տեղյակ է իրավիճակին:

Ըստ որոշ տեղեկությունների՝ տվյալ իրավիճակը առաջացել է միայն վերջին տարիներին, երբ Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գ. Քյալյանի կողմից 2008 թ.-ին փակվեց հանրապետությունում միակը մասնագիտորեն ասեպտիկա եւ հակասեպտիկա բուհերին, քոլեջներին եւ ուսումնարաններին ուսուցանող ընդհանուր վիրաբուժության ամբիոնը՝ տեղակայված 3-րդ հիվանդանոցում՝ Արամյանց ԲԿ-ում: Դրա հետ մեկտեղ իրենց հմուտ գիտելիքները բժշկական հանրությանը մատուցելուց զրկվեցին մոտ 4 ամբինի պրոֆեսորներ եւ 4 դոցենտներ:

Դրա փոխարեն բացվեց ԵՊԲՀ վիրաբուժության 4-րդ ամբիոնը, որը ասեպտիկա է ուսուցանում շատ մակերեսայնորեն:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ ասեպտիկա եւ հակասեպտիկա առարկաների ուսուցանումը Հայաստանում պետք է նորից վերսկսել: Առաջին քայլը այս առումով պետք է լինի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վերաբացումը 3-րդ հիվանդանոցի բազայի վրա, որի դրական ազդեցությունը մենք նախկինում ունեցել ենք, եւ այսպիսի խայտառակ դեպքեր չեն արձանագրվել: Բուժկենտրոնների միջին բուժանձնակազմը պետք է նորից վերապատրաստվի, իսկ վիրահատական բլոկներում պետք է տեղադրվեն տեսագրող սարքեր:

Քաջարանի բնակիչներ՝
Արման Գալստյան
Լիանա Գասպարյան

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728