Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի Ազատամարտիկների հրապարակից արմավենի են գողացել

Փետրվար 03,2015 23:07

Փետրվարի 1-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը ոստիկանության Իջեւանի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք քաղաքի Ազատամարտիկների հրապարակից գողացել են այդտեղ տնկված 4 արմավենիներից մեկը: Այդ արմավենիները անցյալ տարի էին տնկվել եւ լավ խնամվում էին: Իջեւանի քաղաքապետարանից ստացված տվյալներով ՝ գողացված ծառն ուներ ավելի քան 2 մետր բարձրություն:

Նշված  հրապարակում է գտնվում զոհված ազատամարտիկների հուշարձանը, տարածքը  իջեւանցիների համար սրբավայր է համարվում: Նախկինում հայտնել ենք, որ Իջեւանում անհայտ անձինք անցյալ տարի ջարդել են 3 հատ տույա ծառ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Արարք, որը բնորոշ է միայն հոգեկան շեղում ունեցողներին ու անհայրենիք անձանց, սակայն կա մեկ կարևոր հանգամանք, որը պետք է հաշվի առնել: Իմ կարծիքով քաղաքապետի և ոստիկանապետի միջև հակասություններն արհեստականորեն խորացնում են, որի հիմնական նպատակը, հավանաբար վերջինիս պաշտոնանկ անելն է, իսկ դա կարող է ձեռնտու լինել միայն նրան, ով մտադիր է այսկերպ իր առաջխաղացումն ապահովել: Ինչ խոսք, որ ոստիկանությունը պարտավոր է բացահայտել ոչ միայն այս, այլև նախկինում չբացահայտված բոլոր հանցագործությունները, համենայնդեպս այդ ուղղությամբ պետք է ներդնի իր բոլոր հնարավորությունները, որն ըստ իս առավել արդյունավետ կլինի, եթե առկա հակասությունը վերածվի համագործակցության, որին, հավանաբար պետք է նպաստեն նաև իջևանցիներն ու առկա խնդիրները լուսաբանող լրագրողները: Միանշանակ անընդունելի է, որ սահմանամերձ մարզի մարզկենտրոնում նման իրավիճակ է տիրում, իսկ մարզպետն էլ այս գործընթացին չի արձագանքում, հավանաբար հաշվի առնելով, որ որքան մասնատված է հասարակությունը, այնքան հեշտ է ղեկավարել: Կառավարման այս գործելաոճն իր համար որպես փակուղի տանող ուղեցույց է օգտագործել նաև նախկին մարզպետ Ա.Ղուլարյանը, որի արդյունքները ողջ տավուշեցիներին է հայտնի: Բոլոր առումներով էլ այս իրավիճակն անընդունելի է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728