Առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ ամերիկաբնակ Վանես Մարտիրոսյանը մեքսիկացաի Սաուլ «Կանելո» Ալվարեսի եւ պուերտոռիկացի Միգել Կոտոյի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել: «Ես շատ երկար ժամանակ է, որ ուզում եմ հանդիպել Կանելոյի հետ: Կոտոն, կարծես մրցակից չունի եւ ես կարող եմ հրաշալի մրցակից դառնալ: Ես վստահ եմ, որ կհաղթեմ Կոտոյին, վստահ եմ, որ նոկաուտի կենթարկեմ Կանելոյին», – ասել է Վանես Մարտիրոսյանը ESNEWS-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ allboxing-ի