Google ընկերությունը մշակում է տաքսի պատվիրելու համար նախատեսված հավելված։ Հատկանշական է այն, որ ծառայության տաքսիները կաշխատեն ավտոպիլոտ տարբերակով, այսինքն՝ առանց վարորդի։
Bloomberg-ը գրում է, որ այս մասին հայտնել են Uber նորաստեղծ ընկերության աշխատակիցները, ովքեր հրապարակել են նաև հավելվածի սքրինշոթները։ Նշենք, որ Uber-ը նույնպես մատուցում է տաքսի ծառայություններ։ Վերլուծաբանները կարծում են, որ նախագիծը մրցակցություն կստեղծի Uber-ի և Google-ի միջև։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ittrend.am-ի կայքում