Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցույցի վայրում էին Գասպարին, 9 լրագրող եւ 8 ոստիկան

Փետրվար 03,2015 21:07

Այսօր՝ փետրվարի 3-ին պետք է բողոքի ցույց կայանար Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության շենքի մոտ: Ֆեյսբուքով էլ իրազեկել էին  օգտատերերին,  թե «Հունվարի 31-ին ԼՂՀ Ոստիկանությունը դաժան բռնություններ է կատարել ընդդիմադիր ավտոերթի մասնակիցների դեմ… Մարդկանց  են ծեծել, մեքենաներն ու տեսախցիկները` ջարդել: Մենք գնում ենք ԼՂՀ ներկայացուցչություն` մեր բողոքը արտահայտելու ԼՂՀ իշխանությունների կողմից մարդու իրավունքները և ժողովրդավարության տարրական հիմունքները զանգվածաբար ոտնահարելու դեմ»:

Գոհար-2

ԼՂՀ ներկայացուցչության մոտ, սակայն, բացի Վարդգես Գասպարիից, 9 լրագրողից ու դրսում սպասող 8 ոստիկանից, ոչ ոք չկար: Ցույցի կազմակերպիչներից մի քանիսը սպասում էին դիմացի մայթին կայանած մեքենայում: Երբ լրագրողներով մոտեցանք, ասացին, որ սպասում են մյուսներին: «Մյուսներն» այդպես էլ չեկան, իսկ մեքենան  քիչ հետո անաղմուկ հեռացավ: Լրագրողները եւս  մեկ ժամ սպասելուց հետո (ցույցը պետք է կայանար 18:30) որոշեցին հեռանալ, քանի որ այլ բան չէր մնում անելու:

Գոհար-3

Հավելենք, որ Վարդգես Գասպարիից քիչ հեռու մի քանի երիտասարդ էին կանգնած: Նրանցից փողկապավորը լրագրող ներկայանալով լուսանկարեց ցուցարարին:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ովքեր են: Ասացին, որ իբր տարածքի բնակիչներ են: Նրանք հեռախոսով խոսում էին ինչ-որ մեկի հետ ու ներկայացնում, թե ինչ է կատարվում տեղում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մե՛կ ցուցարարի էֆեկտը շատ ավելի մեծ է. սինվոլային է:

    Ես հարգում եմ Վարդգես Գասպարիին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728