Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մարդիկ էին այդ օրը տեղափոխվում Բերձոր». Արցախցի լրագրողը՝ միջադեպի մասին

Փետրվար 03,2015 20:40

«Karabakh open» կայքի խմբագիր Անահիտ Դանիելյանը Բերձորում նախօրեին Հիմնադիր խորհրդարանի անդամների ու լրագրողների նկատմամբ արցախցի ոստիկանների բռնությունները համարում է անթույլատրելի եւ պատասխանատվություն կրելու ենթակա արարք:

Անդրադառնալով արցախցի պաշտոնյաների մեղադրանքներին, թե Բերձորում միջադեպի պատճառը Հիմնադիր խորհրդարանի անդամներն էին, որոնք սադրել ու պրովոկացիաների են ենթարկել արցախցի ոստիկաններին, Անահիտ Դանիելյանն ասաց.«Ես հստակ չեմ կարող ասել սադրանքի արդյո՞ւնք էր, թե՞՝ ոչ: Դեպքի վայրում չեմ եղել ու դատել կցկտուր կադրերից, դժվարանում եմ: Հայտնի է, որ մինչեւ ավտոերթի գալն էլ մամուլում տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշումներ էին հայտնում, ասում էին՝ չենք թույլատրի, ինչ-որ մարդիկ էին այդ օրը տեղափոխվում Բերձոր, չգիտեմ ով էր անում, ինչ էր անում: Բայց այն որ, դիմավորեցին  երթի մասնակիցներին, ուրեմն ինչ-որ առումով նախապատրաստվել են, բայց վախենում եմ ասել, որ իրենք ուզում էին հենց այդպես դիմավորել: Այն, ինչ ստացվեց տհաճ էր ու Արցախում շատ մարդկանց տխրեցրեց: Արտախորհրդարանական կուսակցություններն ու կազմակերպության ներկայացուցիչներն էլ ափսոսանք են հայտնել ու ներողություն խնդրել»:

Բերձորում ոստիկանական հարձակումների ենթարկված օպերատորներից մեկը՝ Արսեն Խեչոյանը այսօր ասուլիսի ժամանակ պնդում էր, որ Արցախի ոստիկանները չունեն տարրական մեդիագրագիտություն, այնքան քիչ են շփվել լրագրողների հետ, որ երբ ինքը միջադեպի օրը ցույց էր տալիս իր բեյջը, ոստիկանները բանի տեղ չէին դնում:

Անահիտ Դանիելյանը չհամաձայնեց. «Չեմ կարծում, թե ոստիկանությունում տեղյակ չեն՝ ինչ է բեյջը կամ լրագրողն ինչ կարող է նկարել, ինչը՝ չէ: Թյուր կարծիք է, թե Արցախում ոստիկանները չգիտեն, այլ հարց է թե ինչպես են վերաբերել լրագրողի հետ»:

Ըստ նրա, Արցախում լրագրողի աշխատանքը չի  խոչընդոտվում այնպես, ինչպես Հայաստանում, բայց խոչընդոտներ իրենք էլ ունեն. «Որ ասեմ ճնշումներ  կամ բռնություններ են կիրառում լրագրողների նկատմամբ, ինչի ականատես կարող ես լինել Հայաստանում, սուտ կլինի, նման բան չկա: Բայց ասել, թե լրագրողի աշխատանքն ընդհանրապես չի խոչընդոտվում, դա էլ այդպես չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    ՍԱԴՐԱՆՔ եւ պրովոկացիա: Իսկ տարբերութիւնը ո՞րն է 🙂

    Յաճախ եմ հանդիպում նաեւ «ազգային եւ էթնիկ» արտայայտութիւնը:

    ԱԶԳԸ եւ Էթնոսը (յուն. ἔθνος) նոյն բառն են, մէկը հայերէն է, միւսը՝ յունարէն:

    – – – – – – –

    ԲԵՅՋ:
    Նախ նկատենք, որ գրում է badge, ուստի Յյ տառ չի կարող լինել:
    Եւ յետոյ, ի՞նչ պակաս բառ է ԿՐԾՔԱՆՇԱՆԸ

    – – – – – – –

    Ճիշտ է կայքի անուն է, բայց քանի առիթ կայ, նշեմ:

    Անուանումները, այդ թւում՝ մարդկանց եւ (բնակա)վայրերի ազգային-ռազմավարական նշանակութիւն ունեն:

    Օրինակ, եթէ մէկը օտար ամայի ճամփաներում բարձրաձայն կանչի ԱՐՓԻՆԷ՜, անմիջապէս կ’իմանամ, որ հայի են կանչում 🙂

    Նոյն կերպ, անթոյլատրելի է «Ղարաբաղ» ասելը: Եւ շատ ամօթ է, որ պաշտօնապէս ԼՂՀ է կոչւում: Մենք ունենք շատ գեղեցիկ ԱՐՑԱԽ բառը, որ ի տարբերութիւն Ղարաբաղի մի քանի հազար տարեկան է:

    Ուստի խնդրում եմ՝ յօդուածներում խուսափէք գրել Ղարաբաղ: Միայն ԱՐՑԱԽ:

  2. Գիտուն says:

    Բռաւո ))

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728