Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովին չենք կարող փոխանցել հայկական կողմին. Կոնստանտին Զատուլին. АиФ

Փետրվար 03,2015 19:56

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովին չի կարելի փոխանցել հայկական կողմին, քանի որ առաջին հանցագործությունը՝ դասալքությունը, նա մինչ սպանությունն է կատարել, «Արգումենտի ի Ֆակտի»-ի փոխանցմամբ, պնդում է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Բայց դատավարությունը տեղի կունենա Հայաստանում, մեր ռազմակայանի տարածքում: Այն բաց կլինի հայկական ԶԼՄ-ների և հանրության համար, խոստացել են նաև դատավարությունը մեծ էկրանների վրա դատարանի դահլիճից դուրս ցուցադրել », – ասել է Զատուլինը՝ ավելացնելով, որ հանցագործին պատասխանատվությունից ազատելու ոչ մի ցանկություն չկա, – «Ես անձամբ նրան իմ ձեռքերով կպատառոտեի, ու դժվար թե Ռուսաստանում մեկը լինի, որ համակրում է նրան»:

Նա նշել է, որ պետք չէր ձգձգել դիվանագիտական միջոցներով Հայաստանին ցավակցություն հայտնելը. «Բայց ես ոչ մի կասկած չունեմ, որ Պերմյակովի վճիռը խստագույնս կլինի», – ասել է Զատուլինը ու քննադատել Հայաստանի արևմտամետ գործիչներին, որոնք, ըստ նրա, փորձում են անվստահություն ներշնչել Ռուսաստանի հանդեպ, – «Չպետք է թույլ տանք, որ նրանք մեր հասցեին չարախոսելու առիթ ունենան»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Ռուսական հերթական բարբաչանքը

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728